Սոցիոլոգները որոշել են պարզել, թե ինչն են մարդիկ ավելի ծանր տանում ընկերական հարաբերությունների՞, թե՞ սիրավեպի ավարտը:
Պարզվել է, որ տղամարդկանց և կանանց վերաբերմունքը տարբեր է եղել այս հարցի շուրջ: 200 մարդկանց հետ անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ընկերության ավարտը մարդիկ ավելի հիվանդագին են տանում, քան երկրորդ կեսի հետ բաժանումը:
«Սիրո և ընկերության էթիկան տարբեր է: Դրա համար ընկերական հարաբերությունները խզելը շատ ավելի բարդ է, եթե անգամ վեճ չի եղել»,- պարզաբանել է սոցիոլոգներից մեկը: Բաժանումն անգամ այն ընկերոջ հետ, որի հետ հարաբերությունն այնքան էլ թանկ չեք գնահատում, կարող է ծնել մեղքի զգացողություն:
Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի թանկ են գնահատում ընկերությունը, քան տղամարդիկ:
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25 70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: