Տարվա բոլոր եղանակներին պետք է հոգ տանել մաշկի մասին: Հատկապես գարնանը, երբ ամեն ինչ արթնանում է ձմեռային թմբիրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք խորհուրդ, որորնք կարևոր է հաշվի առնել դեմքի մաշկի խնամքի համար:
1.Պարտադիր է առավոտյան և երեկոյան դեմքը լվանալ: Երեկոյան պետք է դեմքը մաքրել դիմահարդարումից, փոշուց, օրվա ընթացքում առաջացած կեղտից: Առավոտյան պետք է նրբորեն լվանալ երեկոյան քսած քսուկը, որպեսզի ցերեկային քսուկը մաշկի վրա էլ ավելի լավ ազդի: Հիշեք` խոնավացնող և սնուցող քսուկները մաշկին պետք է քսել միայն լվացվելուց հետո:
2.Եթե ձմռանն առավոտյան պետք է դեմքին քսել սնուցող քսուկ, իսկ երեկոյան` խոնավացնող, ապա գարնանը, տաք եղանակին հակառակը` առավոտյան խոնավացնող քսուկ, որպեսզի մաշկը պաշտպանվի արևից, իսկ երեկոյան` սնուցող: Երբեմն պետք է փոփոխել քսուկները:
Եթե դուք օգտվում եք և հարմարվել եք նույն ապրանքանիշի քսուկին, ուրեմն փոխել այն պարտադիր չէ: Սակայն ավելի արդյունավետ ու ցանկալի կլինի, եթե այն փոփոխեք կես տարին մեկ անգամ: Նոր քսուկի պարագայում մաշկը էլ ավելի երախտագիտությամբ կարձագանքի ձեզ: Փոփոխելու դեքում մաշկի բջիջները էլ ավելի արագ են վերականգնվում: Չմոռանանք ցերեկային քսուկ վերցնելիս հաշվի առնել, որ պաշտպանիչ շերտը 15 SPF-ից ոչ պակաս լինի:
3.Մեր մաշկը սուր է արձագանքում բոլոր անսովոր վիճակներին արևահարում, քամի, անձրև, նույնիսկ նյարդեր: Եթե դուք սթրես եք տարել, ուրեմն անհապաղ մեղմացրեք ոչ միայն ձեր նյարդերը, այլ նաև մաշկը: Տուն գալուն պես մաքրեք այն և հանգստացնող դիմակ դրեք: Այդ դեպքում մաշկի վրա կարմիր ցաներ և գրգռվածություն չի լինի:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։