Այս սկրաբը հատուկ այն կանանց և աղջիկների համար է, ովքեր հաճախակի են համբուրվում կամ սովորություն ունեն կրծելու, լիզելու շրթունքները:
Այն պահից, երբ շրթունքներն սկսում են ճաքճքել, միայն ստանդարտ վարժություններն ու սնուցող բալզամները բավարար չեն: Այս դեպքում պետք է պատրաստել և օգտագործել սկրաբ՝ նախատեսված հատուկ շրթունքների համար: Դեմքի սկրաբներն այդքան էլ արդյունավետ չեն. իրենց մեջ կոպիտ մասնիկներ են պարունակում, սակայն կա խելամիտ և էժան միջոց, որով հնարավոր կլինի վերականգնել շրթունքների հարթությունն ու փափկությունը:
Սկրաբը պատրաստելու համար անհրաժեշտ է՝
2 թեյի գդալ մեղր,
4 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ,
2 թեյի գդալ ձիթապտղի յուղ:
Պատրաստման եղանակը.
Փայտե գդալով խառնեք մեղրն ու շաքարավազը, հետո ավելացրեք ձիթապտղի յուղը՝ կրկին լավ խառնեկով: Սկրաբը լցրեք բանկայի մեջ և պահեք սառնարանում: Այն կարող եք օգտագործել պատրաստման օրից սկսած մինչև մեկ ամիս:
Որպեսզի սկրաբն արդյունավետ ազդեցություն ունենա, այն հարկ է կիրառել լոգանքից հետո՝ մաքուր մաշկի վրա: Մատներով մեղմ տարածեք շրթունքների վրա մի քանի րոպեի ընթացքում: Թողեք մնա ևս մի քանի րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով:
Որպեսզի ստացված արդյունքը լիարժեք լինի` լվանալուց հետո շուրթերին քսեք սնուցող կրեմ:
Այս սկրաբն օգտագործելուց հետո Դուք երկար ժամանակ կմոռանանք շրթունքների հետ կապված բոլոր խնդիրների մասին:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: