Գեղեցիկ ուղիղ մազերը բազմաթիվ կանանց երազանքն են, և մազերի արդուկի ստեղծումը մեզ մի քանի քայլ մոտեցրեց մեր երազանքին:
Բայց բոլորս էլ քաջ գիտենք, որ մազերի արդուկի ամենօրյա օգտագործումը կարող է խաթարել մազերի կառուցվածքը: Ի ՞նչ անել, կհարցնեք Դուք, որպեսզի ստանալ ուղիղ մազեր' արդուկ չօգտագործելով:
Այս խնդրի լուծման համար առաջարկում ենք օգտագործել տնային պայմաններում պատրաստվող քսուք' կոկոսի յուղի հիման վրա: Այն հիմնովին սնում է մազերը և դրանց, իրապես, դարձնում փափուկ և մետաքսակերպ:
Մազերի այս նոր քսուքի պատրաստման համար պահանջվում է խառնել մեկ ճաշի գդալ մածուն, մեկ ճաշի գդալ մեղր և երկու ճաշի գդալ կոկոսի յուղ:
Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո ստացված զանգվածը քսեք մազերին և թողեք մի քանի ժամ:
Դրանից հետո լվացեք մազերը սովորական շամպունով և չորացրեք:
Երբեք չմոռանաք հագցնել ֆենի վերջույթը, որը թույլ կտա ստանալ ուղիղ մազեր և տաք օդի շիթն ուղղել վերևից ներքև, այդպիսով մազերը չորացնելով շերտ-շերտ:
Արդյունքները զգալի կլինեն, եթե Ձեր մազերն ի ծնե ալիքավոր են և ոչ թե խիստ գանգուր:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: