Երկար ոտքերը կանացի հմայքի խորհրդանիշն են: Շատ կանայք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի մարմնի այդ հատվածն ավելի կատարյալ դարձնեն: Ներկայացնում ենք մի քանի եղանակ նրանց համար, ովքեր ձգտում են տեսողականորեն երկարացնել իրենց ոտքերը:
Դարչնագույն կոշիկ: Դարչնագույն և մարմնագույնին մոտ կոշիկները, հարկապես, եթե դրանք հագնում եք բոբիկ ոտքին, սերտաճում են մաշկի հետ և տեսողականորեն երկարացնում ոտքերը: Այս հնարքը քաջ գիտեն և հաճախ են կիրառում հոլիվուդյան աստղերը. նրանցից գրեթե յուրաքանչյուրն իր պահարանում դարչնագույն կոշիկ ունի:
Բարձր կրունկ: Այս հնարքը հայտնի է ցանկացած նորաձև կնոջ' սկսած վաղ տարիքից: Բարձր կրունկը հնարավորություն է տալիս Ձեր հասակին ավելացնել մինչև 20 սանտիմետր: Ընտրեք ոչ շատ զանգվածեղ կոշիկ, ինչը միայն կընդգծի մարմնի ներքին հատվածները:
Կոշիկի երանգի զուգագուլպաներ: Սա կիրառելի է ցանկացած գույնի շրջազգեստի պարագայում: Այս հնարքը հատկապես լավ է աշխատում, եթե ծնկից վերև կիսաջազգեստը համադրեք բաց գույնի կիսագուլպայի կամ գուլպայի հետ: Այդպիսով' դուք ուշադրություն կգրավեք ոտքերի գծի ուղղությամբ, որը սկսվում է կիսաշրջազգեստի մակարդակից և ավարտվում կոշիկով:
Միագույն շոր: Նույն երանգի թոփը և կիսաշրջազգեստը դիտվում են շատ ներդաշնակ և երկարացնում են ուրվագիծը: Մի օգտագործեք կառուցվածքը «կտրող» համադրություններ. թող իրանի գիծը սահուն անցնի կոնքերին և ոտքերին, այս դեպքում դրանք երկար կթվան:
Ուղղահայաց գծեր: Եվս մեկ տարածված հնարք. ուղղահայաց և հորիզոնական գծերը պատկերը երկարացնում են մեկուկես անգամ: Հրաշալի ընտրություն է' մատիտ կիսաշրջազգեստ և թեթև կտորից երկար, մինչև կրունկ հասնող վարտիք: Այս դեպքում բարձրակրունկը պարտադիր է:
Բարակ գոտիներ: Եթե ցանկություն կա ոտքերն ավելի երկար երևացնելու, ապա խուսափեք հաստ, զանգվածեղ գոտիներ օգտագործելուց: Ընտրեք բարակ գոտիներ' մեկը կամ միանգամից մի քանիսը: Այդ գոտիներով պատված իրանն ավելի թեթև կնայվի, իսկ կառուցվածքն առավել սլացիկ կդառնա:
Բաձրադիր գոտկատեղ: Ոչ մի ջինս' գոտկատեղի վրա. դա Ձեզ համար միջին ընտրություն է: Ցանկալի է բարձրացնել գոտկատեղը: Բարձրադիր գոտկատեղով բոլոր կիսաշրջազգեստները, տաբատները և շրջազգեստները Ձեր ոտքերը կերկարցնեն մի քանի սանտիմետրով:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: