Շրթունքները մշտապես ուշադրության կենտրոնում են և ցանկալի է՝ դրանք միշտ լինեն խնամված և կատարյալ վիճակում: Ladynews.am-ի այս խորհուրդները Ձեզ կօգնեն ճիշտ խնամել շրթունքները ցուրտ եղանակին:
Շրթունքների մաշկը նույնքան նուրբ է, որքան աչքերի շուրջը եղած մաշկը: Ջերմաստիճանի անգամ աննկատ նվազումը կարող է վնասել շրթունքների մաշկը: Եթե Դուք նման խնդիրներ եք ունենում, ապա մշտապես օգտագործեք սնուցող փայլեր. այն շրթունքներին կհաղորդի իրենց նախկին տեսքը: Բաղադրության մեջ պետք է լինեն մեղրամոմ, տարբեր յուղեր, խաղողի սերմերի կամ բուսական էքստրակտներ:
Սնուսող փայլերն օգտագործեք ամենուր և անընդհատ, եթե անգամ գտնվում եք տանը: Մի մոռացեք դրանք կիրառել նաև սովորական շրթներկ օգտագործելուց առաջ: Սնուսող փայլերն ունակ են պահպանել շրթունքների մաշկի նրբությունը՝ պաշտպանելով այն բացասական ազդեցություններից: Իսկ միայն դեկորատիվ շրթներկի օգտագործումը հնարավոր է, որ վնասի շրթունքների մաշկը՝ իր մեջ եղած քիմիական նյութերի պատճառով:
Շատերն ունեն շրթուքները լպստելու սովորություն: Մոռացեք այդ մասին. դա նպաստում է շրթունքների չորացմանը:
Շրթունքների մաշկի վերականգնման համար շատ օգտակար է նաև սկրաբը: Շաբաթվա ընթացքում 2-3 անգամ մերսեք շրթունքների մաշկը՝ վրան սկրաբ քսելով:
Եթե շրթունքների վիճակը խիստ ծայրահեղ է, ապա դիմեք «տատիկների» առաջարկած միջոցին՝ օգտագործելով ձկան յուղ: Իհարկե, այս միջոցը չի բացառում մնացած վերոնշյալ կետերին հետևելը:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: