Կանաչ թեյը՝ կիվիով
04.11.2013
Կիվիի նուրբ համը՝ կանաչ թեյով, հրաշալի համադրություն է: Այն կարող եք պատրաստել արագ և հեշտությամբ, իսկ այս եղանակներին ի՞նչ կա թեյից հաճելի:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
1 հատ կիվի
4 թեյի գդալ կանաչ թեյ
շաքարավազն ու մեղրը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Կանաչ թեյը պատրաստեք և թողեք՝ մնա 7 րոպե: Վերցրեք հնարավորինս փափուկ կիվի, մաքրեք և անցկացրեք հյութաքամիչով: Նախապես պատրաստած թեյի վրա լցրեք կիվին: Վերջում էլ՝ շաքարավազն ու մեղրը, և թեյը պատրաստ է: Անուշ լինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7075 անգամ
Читать на русском
|