Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Շամիրամ» կանայք

17.03.2012

«Հոգեբանական ի՞նչ խնդիր է «Շամիրամի բարդույթը»: Այն ինչպե՞ս է արտահայտվում կանանց մոտ, վտանգավո՞ր է»:

Մեր ընթերցողներից Անահիտ Սարգսյանի՝ LN-ին ուղարկած հարցին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Շամիրամի բարդույթ» բառակապակցությամբ ավելի շատ մի փոքր գրական առումով նկարագրված է բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակը: Անվանումը փոխարինաբար վերցվել է Շամիրամի գրական կերպարից: Կին - երեխա - տղամարդ հարաբերությունները հին աշխարհից մեզ հասած ամենատարբեր ավանդապատումներում և առասպելներում բազմիցս արծարծվել են: Իր կերպարների գունեղությամբ դրանցից առանձնանում է Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին եղած առասպելը: Պետք է նշել, որ այս կերպարը հավաքական է և սերտորեն առնչվում է առասպելների և պատմական դեպքերի հետ:

Ըստ «Գիլգամեշի մասին էպոսի», Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Թումուզ գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Թումուզին և նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ: Հետագայում նա սկսում է սիրահետել Արեկ քաղաքի թագավոր մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին էլ Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Անհաջող մահափորձի հետևանքով, Էնկիդուն և Գիլգամեշը, տուրք տալով բանականությանը, եղբայրանում են: Իշտարը փորձում է սպանել երկուսին էլ: Նա այդ նպատակով հոր օգնությամբ երկիր է ուղարկում Երկնային ցլին: Վերջինիս հետ պայքարում  Էնկիդուն զոհվում է: Սակայն Գիլգամեշը, փոխանակ վրեժ լուծելու Իշտարից, որոշում է հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը:

Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվում է Շամիրամի հետ, ով ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ, որդի ունենում և անվանում նրան Նինուաս: Իրադարձությունները ծավալվում են այսպես՝ Շամիրամը սպանում է ամուսնուն և տիրանում գահին, որդին հեռանում է տնից: Շամիրամը սիրո և ամուսնության առաջարկ է անում հայոց արքա Արա Գեղեցիկին: Արան հայտնի պատճառներով մերժում է նրան: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային և արշավում  Հայաստան: Արան զոհվում է ճակատամարտում: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունները:

Առասպելի շարադրված հատվածում ակնհայտորեն առկա են կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկություն և իրականացման փորձեր:

Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ «Շամիրամի բարդույթ» է անվանվել կնոջ ագրեսիան՝ ուղղված ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և նույնիսկ սեփական որդու հանդեպ:

Խոսքը մերժված կնոջ վրեժխնդրության մասին է, որը կրում է հիսթերիայի, անհանդուրժողականության և ամենաթույլատրելիության էլեմենտներ: Ինքս դա որպես առանձին թերարժեքության բարդույթ չէի որակի»:

Կարող եք ուղարկել LN-ին ձեզ հետաքրքրող հարցերը: Մենք կգտնենք մասնագետին, ով կպատասխանի դրանց ...

Դիտվել է 10153 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 355 անգամ
25.04.2024
Դիտվել է 228 անգամ
26.04.2024
Դիտվել է 200 անգամ
27.04.2024
Դիտվել է 184 անգամ
30.04.2024
Դիտվել է 56 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster