Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Միհրան Ծառուկյանը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասին

22.10.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է երգիչ Միհրան Ծառուկյանը:

-Միհրա´ն, Ձեր գրեթե բոլոր երգերը սիրո մասինն են, իսկ կասե՞ք' ինչ է սերը Ձեզ համար:

-Յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում և մեկնաբանում' ինչ է սերը: Երբ ես սիրում եմ, ինձ մոտ ամեն ինչ դառնում է լուսավոր ու պայծառ, դրականը գերիշխում է, մարդը դառնում է ավելի բարի:

-Հաճախ եք սիրահարվո՞ւմ:

-Այո´, հաճախ կարող եմ սիրահարվել, բայց այնպես չէ, որ սիրահարվելու համար պետք է տվյալ մարդու հետ շփվեմ կամ ճանաչեմ. դա ինչ-որ ակնթարթ է' լինում է և անցնում:

-Իսկ սիրե՞լ:

-Սիրելը' դժվարությամբ եմ սիրում: Սերը ընթացքում է ծնվում, ժամանակ է պետք, որպեսզի իսկապես սիրես մարդուն:

-Այսինքն' չեք հավատում' կա «սեր առաջին հայացքից»:

-Հնարավոր է' կա, բայց ես այդքան էլ չեմ հավատում, այդպիսի բան շատ հազվադեպ կարող է պատահել: Մտածում եմ' ինձ հետ դժվար նման բան լինի:

 Mihran Carukyan

-Ձեր «Սրտիս ուզածը» երգում կարևորում եք աղջկա «հասարակ պահվածքը», իսկ իրականում է՞լ է այդպես:

-Իսկապես շատ եմ կարևորում, որ աղջիկը գոռոզ չլինի, բայց ամեն դեպքում շատ «հասարակ պահվածքն » էլ ցանկալի չէ:

-Ինչպիսի՞ արտաքին տվյալներ պետք է ունենա աղջիկը, որպեսզի Ձեզ միանգամից գրավի:

-Չկան ինչ-որ հստակ տվյալներ, ես դա ուղղակի զգում եմ, թեկուզ' աղջկա հայացքից: Ինձ համար շատ կարևոր է' աղջիկը հոգեպես «սիրուն» լինի:

- Միհրա´ն, ի՞նչն եք առաջին հերթին կարևորում աղջկա մեջ:

-Միանշանակ կարևորում եմ համեստությունը, բայց նորից չափի մեջ:

 -Իսկ ի՞նչն է, որ միանգամից Ձեզ կվանի աղջկանից:

-Ինձ նյարդայնացնում են շատախոս աղջիկները, ովքեր անդադար կարող են խոսել: Նյարդայնացնող կարող է լինել, երբ ընկերուհիս կամ հավանածս աղջիկը ինչ-որ բան ասեմ և «ինձ չլսի»

600x580

-Կին-տղամարդ հարաբերություններում հավասարությանը ո՞նց եք վերաբերում:

-Շատ նորմալ, կողմ եմ, որ կինն աշխատի, ինչ-որ օրենքներից այդպես տեղյակ չեմ, բայց մարդկայնորեն հավասարությունը, իհարկե, նորմալ է:

-Խոսեցիք աշխատանքից, իսկ աղջկա աշխատանքային բնագավառը կկարևորե՞ք ընտրություն կատարելիս:

-Կցանկանայի' շոու բիզնեսից չլիներ:

-Գուցե խա՞նդն է պատճառը:

-Ոչ թե գուցե, այլ հաստատ խանդն է պատճառը:

 - Եթե սիրեք, ինչքա՞ն եք պատրաստ պայքարելու հանուն այդ սիրո:

-Եթե սիրում ես, չես կարող չպայքարել ու դա որոշելով չէ. սիրում ես ու ինքնըստինքյան պայքարում:

600x580

-Մեր ազգային ավանդույթները օրեցօր հօդս են ցնդում, ո՞նց եք վերաբերում այդ երևույթին:

-Շատ վատ է. ինքս ավանդապաշտ եմ ու կուզեի, որ մեր ավանդությները պահպանվեին:

-Օրինակ' որո՞նք:

-Բարոյականությունը:

-Արտերկրում շատ եք լինում, կարծում եմ' օտարազգի աղջիկների հետ շփումն էլ անխուսափելի է, հնարավո՞ր' Ձեր ընտրյալը լինի օտարազգի:

-Ո´չ:

 -Հաճախ եք հայտնվում ցանկալի փեսացուների շարքում, ե՞րբ եք պատրաստվում լքել այդ շարքերը, կա՞ ինչ-որ մեկն արդեն:

-Ո´չ, չկա, հենց լինի' կլքեմ:

600x580

-Բավական ժամանակ է, ինչ ավարտվել է սերիալը, որում նկարահանվում էիք, բայց խոսակցությունները չեն դադարում Ձեր և Շուշաննա Թովմասյանի հնարավոր սիրավեպի մասին, վերջերս էլ Շուշաննան իր ֆեյսբուքյան էջում սերիալում նկարված ձեր մտերմիկ լուսանկարներից էր տեղադրել. կմեկնաբանե՞ք:

-Ես այդ ժամանակ համերգների էի, վերադարձա ինձ ընկերներիցս մեկը պատմեց այդ մասին, չեմ հասկանում' այդ նկարն ինչու է դրվել:

-Շուշաննան է ավելացրել:

-Մի քանի անգամ ասել եմ, բայց նորից եմ ասում' բացարձակ կապ չունեմ Շուշաննայի հետ, նման բան չի կարող լինել:

-Իսկ ընկերական հարաբերություններ կա՞ն:

- Եթե չեմ սխալվում, իրեն վերջին անգամ տեսել եմ սերիալի վերջին նկարահանման օրը:

-Եթե շնորհակալություն հայտնեք Ձեր կյանքում եղած կանանց, ո՞ւմ շնորհակալություն կասեք և ինչի՞ համար:

-Մայրիկիս:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Դիտվել է 30244 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
marianna | 22-10-2013 19:35
hargeliners dzer meknabanutyunneri imast@ chhaskaca. mihran@ @ndamen@ patasxanec harcerin ev asec ir verabermunq@ et axjka veraberyal, vor chi sirum inch asi
Anna | 22-10-2013 18:35
айо

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1017 անգամ
06.05.2024
Դիտվել է 335 անգամ
03.05.2024
Դիտվել է 192 անգամ
04.05.2024
Դիտվել է 149 անգամ
07.05.2024
Դիտվել է 42 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster