Ետևում է զբոսաշրջային թեժ ամառը. կ՞ա արդյոք այլընտրանք
16.10.2013
Արդեն անցյալ ժամանակով ենք խոսում տաք ծովափերում մեր անցկացրած հագեցած ու ջերմ օրերի մասին: Ցավոք, ծովափնյա հանգիստ կազմակերպելու համար աշնան-ձմռան ամիսները բավականին անհարմար են, եթե, իհարկե, չհաշվենք մի բացառություն' ծովային հանգիստը Արաբական Միացյալ Էմիրություններում:
Բարեբախտաբար' տաք եղանակը, ծովի ջրի նպաստավոր ջերմաստիճանը, համեմատաբար էժան ապրանքների տեսականին, հանցագործությունների խիստ ցածր տոկոսը, սպասարկման ոլորտի անձնակազմի նրբանկատ և ընդգծված անհատական վերաբերմունքը, առևտրային կենտրոնների, տաքսիների, ավտոբուսի կանգառների օդորակիչներով համատարած հագեցվածությունը Դուբայում հանգստի և ճանապարհորդության անգերազանցելի պայմաններ են ստեղծում կլոր տարի և աշնան-ձմռան ամիսներին'մասնավորապես:
Ծովափնյա հանգիստ Դուբայում և Շարջայում, ավիատոմսեր Դուբայ ու Շարջա առաջարկում են արտագնա տուրեր կազմակերպող շատ տուրիստական ընկերություններ: Ընդ որում'ավիատոմսերի գները ունիֆիկացված են. բոլոր տուրիստական գործակալությունները և ավիատոմսերի վաճառքի կետերը Ֆլայ Դուբայ ավիաընկերության' դեպի Դուբայ ավիատոմսեր և Էյր Արաբիա ավիաընկերության' դեպի Շարջա ավիատոմսեր տրամադրում են պայմանագրային գներով:
Ինչ վերաբերում է թեժ տուրերի ժամանակ հյուրանոցների գներին, ապա դրանք տատանվում են բավական մեծ սահմաններում: Ուստի հյուրանոցներ Դուբայում ամրագրելիս, բացի ավիատոմսերի վաճառքի գները ճշտելիս, համեմատեք ընտրած հյուրանոցի գինը տարբեր ընկերությունների առաջարկածների հետ:
Բացառապես Արաբական Միացյալ Էմիրություններ տուր փաթեթներ կազմող տուրիստական ընկերություն է «Դուբայ Թրավել»-ը, որը հանրահայտ է նաև իր` դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ թեժ տուրերով, ինչպես նաև դեպի Միացյալ Էմիրաթներ յուրահատուկ տուրեր և տեղում էքսկուրսիաներ կազմակերպելու մասնագիտացվածությամբ:
Ուշադրություն' «Դուբայ Թրավել» տուրիստական ընկերությունում հաճելի անակնկալ է սպասում LADYNEWS.am-ի ընթերցողներին. ընկերության ծառայություններից օգտվելիս Ձեզ կտրամադրվի 3% զեղչ: Դրա համար բավական է ընկերության գրասենյակում նշեք, որ LADYNEWS.am-ի ընթերցող եք և Like եք տվել նրա ֆեյսբուքյան էջին` այստեղ: Ակցիան կտևի մինչև դեկտեմբերի 15-ը:
Մանրամասները' www.dubaitravel.am-ում: Դիտվել է 18786 անգամ
Читать на русском
|