Ուզո՞ւմ եք լինել գեղեցիկ' եղեք:Ladynews.am-ը ներկայացնում է մի քանի կանոն' ավելի բարետես երևալու համար:
1.Ամենագլխավորը խնամված տեսքն է: Գեղատես կինը պետք է մշտապես խնամված և կոկիկ տեսք ունենա, դրամ ծախսի անթերի տեսք ունենալու համար: Դա հրաշալի կնայվի կողքից ու կբարձրացնի ինքնագնահատականը:
2.Հետևեք Ձեր կեցվածքին, երբեք կուչ եկած չքայլեք, աշխատեք՝ մեջքը մշտապես ուղիղ լինի:
3.Ձեր քայլվածքը` Ձեր այցեքարտն է: Ճիշտ քայլվածքի դեպքում պետք է շարժել միայն ոտքերը, ոչ երբեք գլուխը, ձեռքերը, իրանը:
4. Շարժումները: Հիշեք՝ շարժումները պետք է լինեն չափավոր: Եթե ուզում եք արտահայտել Ձեր համաձայնությունը բավական է՝ գլխով անեք: Նույնը վերաբերում է նաև ձեռքերին, եթե խոսելիս օգտագործում եք ձեռքերը, ապա աշխատեք չափը չանցնել:
5. Դիմահարդարումը պետք է լինի չեզոք, չլինի վուլգար ու «աչքի ընկնող»: Պերճաշուք կինը երբեք չպետք է շրջապատի ուշադրությունը գրավի վառ դիմահարդարմամբ:
6.Էլեգանտ կնոջ արտաքին տեսքը պետք է համապատասխանի իր տարիքին, հատուկ իրադարձություններին և միջոցառումներին:
7. Չարժե խառնել երեքից ավելի գույներ մեկ ոճում: Թվում է՝ դասական կանոն է, բայց հիմա շատ ավելի արդիական է համադրել անհամատեղելին:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: