Բադի դոշ' խնձորով
11.10.2013
Գեղեցիկ տեսքով ու հրաշալի համով այս ուտեստը նախընտրելի է, որ մատուցեք հատկապես տոն օրերին:
Պատրաստման համար անհրաժեշտ են'
5 հատ բադի դոշ
6-8 հատ կիսաքաղցր խնձոր
50 մլ ձիթապտղի յուղ
50 մլ սոյայի սոուս
1 ճաշի գդալ սև պղպեղ
Պատրաստման եղանակը.
Խառնում եք իրար ձիթապտղի յուղը, սոյայի սոուսն ու սև պղպեղը, լցնում բադի դոշի վրա և թողնում մեկ ժամ: Դրանից հետո բադի դոշը ջեռոցում խորովում եք երկու կողմից' այնպես, որ մնա կիսխորոված վիճակում: Հանում եք ջեռոցից վրան կտրվածքներ տալիս և արանքներում տեղադրում նախապես կտրտած խնձորները: Այդ ամենն անելուց հետո, նորից տեղադրում եք ջեռոցի մեջ' թողնելով 20 րոպե: Ուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6397 անգամ
Читать на русском
|