Կոկտեյլ «Ամառ-ձմեռ»
25.09.2013
Բաղադրիչներով հարուստ այս կոկտեյլը բարձր տրամադրություն կապահովի երկար ժամանակ:
Անհրաժեշտ են'
Սպիտակ մարտինի՝ 60 մլ Լիմոնի հյութ՝ 30 մլ Սառույցի կտորներ Շաքարավազի փոշի՝ 1 թեյի գդալ Անանուխ՝ 2 խուրձ Օղի՝ 300 մլ Սև հաղարջի լիկյոր՝ 30 մլ Կարմիր խաղողի մեկ փունջ:
Պատրաստման եղանակը.
Խաղողը լվանալ, հանել կորիզները, կտրատել: Անանուխը լվանալ, չորացնել: Անանուխը և խաղողը դնել ափսեի մեջ, վրան ցողել լիմոնի հյութ, ցանել շաքարավազի փոշին, ծածկել և 30 րոպե դնել սառնարանի մեջ: Այնուհետև վրան ավելացնել օղին, մարտինին և հաղարջի լիկյորը, խառնել: Բաժակների մեջ լցնել սառույց և ավելացնել ստացված կոկտեյլը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6378 անգամ
Читать на русском
|