Շատ համեղ ու հարուստ այս աղցանը կարող եք Դուք էլ առանց որևէ դժվարության պատրաստել:
Անհրաժեշտ մթերքներն են'
350 գրամ կարտոֆիլ
250 գրամ որսորդական երշիկ
1 հատ կարմիր սոխ
4 ճաշի գդալ կանաչ սիսեռ
մաղադանոս
2-3 ճաշի գդալ բուսական յուղ
1 ճաշի գդալ խնձորի քացախ
1-1,5 թեյի գդալ մանանեխ
սև պղպեղ' ըստ ճաշակի
աղ' ըստ ճաշակի
80 գրամ մարինացված վարունգ
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը լվացրեք, եփեք, մաքրեք և մանրեք' չթողնելով' սառի: Մինչ կարտոֆիլը կեփվի, թավայի մեջ լցրեք բուսական յուղը' երշիկն ու սոխը մեջը տապակելով: Մնացած բուսական յուղի մեջ լցրեք մանանեխը, քացաղն ու պղպեղը: Այնուհետև արդեն մանրեցված կարտոֆիլի վրա լցրեք սոխն ու երշիկը, կանաչ սիսեռը, վարունգը' նախապես կլոր-կլոր կտրտած և կանաչին: Վերջում վրան լցնել բուսական յուղով պատրաստածը և աղն'ըստ ճաշակի:
27-03-2026 11:29 Գարդիանը հայտնում է, որ վիրտուալ դերասանուհի Թիլլի Նորուդի ստեղծող Էլին վան դեր Վելդենը հայտնել է, որ նախագծի մեկնարկից հետո ինքը մահվան սպառնալիքների և զվարճանքի ոլորտի կողմից խիստ քննադատության է ենթարկվել։ Նախագիծը իսկական խուճապ է առաջացրել Հոլիվուդում, երբ հաղորդվել է, որ գործակալները հետաքրքրություն են հայտնել արհեստական բանականության դերասանուհու հետ համագործակցելու հարցում։
27-03-2026 11:27 Մելանիա Թրամփը՝ առաջին տիկնանց խմբի հետ միասին, հավաքվել էր «Fostering the Future Together» գլոբալ կոալիցիայի գագաթնաժողովում՝ քննարկելու գլոբալ հարցեր և տեխնոլոգիաների ապագան: Այնուամենայնիվ, հենց նրանց տպավորիչ դիզայներական պայուսակների հավաքածուն էր, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ էր, որը անմիջապես գրավել է հանրության ուշադրությունը: Ամենաթանկարժեք իրերից մեկը Hermès Birkin Sellier 30 Black Box հազվագյուտ պայուսակն էր, որի արժեքը գերազանցում է 82,500 դոլարը:
27-03-2026 11:11 Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը դուրս են եկել Մայամիում (ԱՄՆ) անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Անցած տարվա եզրափակիչում Արինա Սաբալենկան հաղթել էր ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։
26-03-2026 11:57 Աճի հորմոնի կիրառման կողմնակի ազդեցություններից են հեղուկի կուտակումը, մկանային և հոդային ցավերը, գլխացավը: Պարզվել է, որ դրանց թվին է դասվում նաև ինսուլտի զարգացման ռիսկի մեծացումը: Գիտնականներն ասում են, որ լիակատար համոզվածության համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ և միևնույն ժամանակ՝ պնդում, որ հիվանդները պետք է տեղեկացված լինեն հնարավոր ռիսկի մասին:
26-03-2026 11:50 Պատմության մեջ առաջին անգամ կինը ձեռնադրվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս: Սառա Մալալիի՝ որպես Անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավարի, գահակալության արարողությունը տեղի է ունեցել Քենթերբերիում: Քենթերբերիի արքեպիսկոպոսի 1400-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է պաշտոնապես բարձրացել գահին:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: