|
ԽՈՀԱՆՈՑ |
|
Հյութեղ կոտլետներ' սնկով
12.08.2013
Այս կոտլետները կարող եք պատրաստել հաճախ և միշտ էլ հաճույքով ճաշակել. նման հյութեղ ու «նուրբ» կոտլետներ ամեն տեղ չի հանդիպի:
Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են'
300 գրամ տավարի միս
700 գրամ խոզի միս
500 գրամ սունկ
3 ձվի դեղնուց
3 հատ սոխ
4 պճեղ սխտոր
4 ճաշի գդալ օսլա
4 ճաշի գդալ կաթի փոշի
3 ճաշի գդալ մայոնեզ
200 գրամ պաքսիմատ
աղն ու պղպեղն' ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Միսը, սոխը, սխտորն ու սունկը աղացեք մսաղացով: Ավելացրեք ձուն, օսլան, կաթի փոշին, մայոնեզը, աղն ու պղպեղը: Այդ ամենը լավ խառնեք և դրեք սառնարանը' ամենաքիչը մեկ ժամ, իսկ մեկ գիշերը իդեալական տարբերակ է: Այնուհետև ստացվածից ստացեք կոտլետներ, գլորեք պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակեք բուսական յուղով: Տեղադրեք ափսեի մեջ, ձևավորեք և մատուցեք:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 15290 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Հնդկացորենի թխվածքաբլիթներ
22.10.2026 Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:
|
|
Վրացական գլանափաթեթներ սմբուկով
18.07.2026 Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:
|
|
 |
|
|
Տժվժիկ
26.06.2026 Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։
|
|
Դդմիկի կոտլետներ
05.06.2026 Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք
|
|
 |
|
|
Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը
05.05.2026 Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:
|
|
Շերտավոր աղցան «Նրբություն»
03.04.2026 Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|