Ձեռքերը, ինչպես և դեմքը, կարող են շատ բան պատմել նրա տիրոջ մասին: Հետևաբար դրանք ոչ պակաս խնամք են պահանջում: Միայն սնուցող կրեմը դեռ բավական չէ:
Ամեն օր ձեռքերը ենթարկվում են արտաքին միջավայրի վնասակար ազդեցությանը (օրինակ, արևի ճառագայթներ կամ քամի): Բացի այդ ձեռքի ափի մաշկի ճարպային շերտն առավել բարակ է, քան մարմնի մյուս մասերինը: Եվ հենց այդ պատճառով այն հեշտությամբ վերցնում է արտաքին վատ ազդեցությունն ու շուտ ծերանում: Հենց այդ պատճառով ձեռքերի մաշկն առանձնակի խնամք է պահանջում: Ներկայացնում ենք խնամքի հատուկ ծրագիր, որի օգնությամբ ձեր ձեռքերը միշտ հարթ և թավշյա կլինեն:
Կրեմը հիմքն է
Պետք է կրեմի ընտրությունը չլինի պատահական և չմտածված: Համոզվեք, որ կրեմի բաղադրության մեջ մտնում են ակտիվ բաղադրիչներ, օրինակ ռետինոլ, վիտամիններ և պեպտիդներ: Միայն դրանք են ընդունակ լավացնել կոլագենի սինթեզի բնական գործընթացները, սպիտակեցնել մաշկը, հարթել կնճիռները, լավացնել մաշկի արտաքին տեսքը:
Պիլինգ
Ընտրեք հատուկ ձեռքերի ափի մաշկի համար պիլլինգը: Դրա շնորհիվ մաշկի վերին շերտը կթեփոտի և գույնը կբացանա: Պիլինգն արեք կանոնավոր, օրինակ շաբաթը 2 կամ 3 անգամ: Դա խնամքի կարևոր մասն է, քանզի դրանից հետո մաշկն ավելի լավ է վերցնում կրեմի օգտակար ազդեցությունը:
Պաշտպանություն արևից
Ձեռքերի մաշկը, ինչպես դեմքինը, ենթակա են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը տարին 365 օր: Հետևաբար արևապաշտպան քսուկներ պետք է օգտագործել ամեն օր, հատկապես` ամռանը: Արևի ազդեցությամբ կոլագենը և էլաստինն առավել արագ են անհետանում, ինչի պատճառով հայտնվում են կնճիռներ և պիգմենտային լաքաներ, ինչպես նաև փոխվում է էպիդերմիսի կառուցվածքը, մաշկը դառնում է առավել բարակ:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։