Դիմակ սև օճառով
24.05.2013
Ունենալով խորը մաքրման հատկություն՝ սև օճառը պետք է անպատճառ օգտագործվեր կոսմետիկ դիմակների բաղադրությունում, ինչպես դեմքի, այնպես էլ ողջ մարմնի համար:
Այս տեսակի օճառի օգտագործման հետ ոչ մի բարդություն կապված չէ: Սև օճառ կարելի է գնել տարատեսակ կրեմների և քսուքների տեսքով: Այն դեմքին քսելուց 5 րոպե հետո պետք է տաք ջրի մեջ թրջած մատներով մերսել դեմքը, այնուհետև լվնալ օճառը և քսել սնուցող դիմակ:
Եթե սև օճառով դիմակը ուզում եք առավել արդյունավետ երիտասարդեցնի մաշկը, այդ դեքպում դիմակն օգտագործելուց առաջ պետք է ընդունել տաք լոգանք, մաշկի ծակոտինները լայնացնելու համար: Այնուհետև տարածել սև օճառի շերտը դեմքի կամ մարմնի վրա և սպասել 10 րոպե: Այդ ընթացքում մերսել մաշկը, այնուհետև լվանալ, ցանկալի է սառը ջրով, որպեսզի փակվեն ծակոտինները: Սև օճառի ազդեցությունը մարմնի վրա ավելի մեծացնելու համար օգտագործեք կոշտ սպունգ: Լվացվելուց հետո անհրաժեշտ է օգտագործել սնուցող և փափկեցնող կրեմ:
Սև օճառի մեծ առավելությունն այն է, որ այս կոսմետիկ միջոցը 100 տոկոսով բնական է և, բնականաբար, անվտանգ է զգայուն մաշկի համար: Նրա սկրաբային թեփոտեցնող հատկությունը քիմիական պիլինգի անալոգիան է, քանի որ չի պարունակում կոշտ բաղադրիչներ: Սև օճառի անգամ առաջին օգտագործումից հետո մաշկը դառնում է հարթ, կատարյալ մաքուր և փափուկ:
Թեև սև օճառի գույնը և յուրահատուկ հոտը ձեզ սկզբում այդքան էլ դուր չի գա, սակայն արդյունքն արժանի է, որ այն օգտագործեք: Ժամանակի ընթացքում դուք կհայտնաբերեք, որ սև օճառի կանոնավոր օգտագործումը տալիս է հիանալի արդյունք:
Սև օճառից դիմակի օգտագործումը մարմնի և դեմքի մաշկի երիտասարդեցման գործընթացում հեղափոխություն է:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 17775 անգամ
Читать на русском
|