Ոտքերի համար լոգանքը, որը կներկայացնենք, հարմար է այն կանանց համար, ովքեր մշտապես տնքացող ոտքերի ցավ ունեն և հատկապես, եթե տառապում են այնպիսի հիվանդությամբ, ինչպիսին երակների վարիկոզային լայնացումն է:
Մինչև բուն ընթացակարգին անցնելը պետք է պատրաստել սխտորից հատուկ թուրմ, որի համար մեկ գլուխ սխտորը լավ պետք է ճզմել, փաթաթել շնչող ծակոտիններով որևէ կտորի, օրինակ, մառլիայի մեջ: Կտորի մեջ փաթաթված ճզմված սխտորի վրա պետք է ավելացնել 2 լիտր ջուր և հեղուկը եռացնել 4-5 րոպե: Ստացված թուրմին պետք է ավելացնել 4 լիտր մաքուր ջուր, որից հետո ստացված հեղուկը պետք է բաժանել 2 տարբեր տարրաների մեջ. դրանցից մեկը պետք է տաքացնել մինչև սխտորե թուրմը կտաքանա, իսկ մյուսը, հակառակը, սառեցնել:
Վերը նշված բոլոր քայլերն անելուց հետո կարելի է անցնել բուն ընթացակարգին: Սկզբում ոտքերը 2 րոպեով դնել տաք սխտորե թուրմով ջրի մեջ, այնուհետև 30-40 վայրկյան տեղափոխել սառը թուրմով ջրի մեջ: Եվ այդպես շարունակ պետք է կրկնել մինչև 20 րոպեից ոչ պակաս: Ընթացակարգն ավարտելուց հետո ոտքերը պետք թողնել սխտորի սառը թուրմով ջրի մեջ:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։