Բանանով շոկոլադ
17.04.2013
Շոկոլադն ինքնին շատերի կողմից է սիրված, իսկ, ահա, շոկոլադը` բանանով...Արժե փորձել:
Բաղադրություն
կաթ (3.2%)-900 մլ բանան-3 հատ շոկոլադ - 100 գր դարչին- մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
Բանանը մաքրել և կտրատել 2-3 կտորի: Շոկոլադը մանրել: Պղինձի մեջ լցնել կաթ, ավելացնել բանանը և շոկոլադը: Մարմանդ կրակի վրա անընդմեջ խառնելով եռացնել, մինչև շոկոլադը կհալչի: Վերցնել կրակի վրայից: Լցնել շոկոլադը և բանանով խառնուրդը բլենդերի մեջ ու հարել մինչև կփրփրելը: Լցնել բաժակները և վրան լցնել դարչին: Զարդարել յուրաքանչյուր բաժակը բանանի կտորով:
Դիտվել է 12269 անգամ
Читать на русском
|