Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նրա երգերը երգում են՝ նույնիսկ ֆրանսերեն չիմանալով. ԶԱԶ (ֆոտո, վիդեո)

14.03.2013

«Ես ուզում եմ» երգով նրան շատերն են ճանաչում, իր երգարվեստի ու տաղանդի  մասին ասում են. «Անզուգական ձայնային խաղ, ուզում ես լսել, լսել եւ նորից լսել»:


Կարելի է ասել` ֆրանսիացի այս աղջիկը փողոցից հայտնվեց բեմում: Իզաբել Ժեֆֆուրան, ով հայտնի է Զազ կեղծանվամբ, ծնվել է 1980 թ.-ի մայիսի 1-ին ֆրանսիական Տուր քաղաքում: Մայրը ֆրանսերենի ուսուցչուհի է, հայրը` էներգետիկական կազմակերպության աշխատող: Իզաբելը քրոջ եւ եղբոր հետ ընդունվում է տեղի երաժշտական դպրոցը, ուսումնառության տարիներին` 5 տարեկանից մինչեւ 11, սովորում է սոլֆեջո, ջութակ, դաշնամուր, կիթառ: «4 տարեկան էի, երբ ծնողներիս ասացի`ուզում եմ երգել»,- հետագայում արդեն պատմել է Զազը: Իզաբելն ընդամենը ինը տարեկան էր, երբ ծնողները բաժանվում են: Նա էլ մոր հետ 1994թ-ին տեղափոխվում է Բորդո: 1995թ-ից սկսում է հաճախել երաժշտության դասընթացների, միեւնույն ժամանակ զբաղվելով պրոֆեսիոնալ սպորտով: Մոտ մեկ տարվա ընթացքում տիրապետում է կունգ-ֆու մարզաձեւին: 15 տարեկանում Իզաբելը հեռանում է մորից եւ բնակվում մեծ քրոջ մոտ: Դպրոցում ոչ մի կերպ չի հաջողվում հարթել խնդիրները` կապված դասերի հետ, եւ նա վերջնականապես թողնում է այն: 2000թ-ին ստանալով մարզային խորհրդի աջակցությունը`ընդունվում է Բորդոյի ժամանակակից երաժշտության դպրոց: Որպես պրոֆեսիոնալ երգչուհի 2001թ-ին լինում է նրա առաջին բեմելը` Fifty Fingers նվագախմբում: «Բեմ բարձրանալիս միշտ ինքս ինձ հարց եմ տվել`ինչո՞ւ եմ այստեղ եւ ի՞նչ եմ ուզում տալ մարդկանց.  հենց այդ պահին ամեն բան իր տեղն է ընկնում»,- պատմել է երգչուհին:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում խառնել է ժանրերը` հանդես գալով շանսոն, էստրադա, ջազ, ֆոլկ եւ բազում այլ երաժշտական ոճերում: Երգչուհու առանձնահատուկ ձայնը բոլորը սկսում են նմանեցնել Էդիտ Պիաֆին: Անձամբ երգչուհին, խոսելով այդ համեմատության մասին ասել է. «Ես հարգում եմ Պիաֆի գործունեությունը, դրա համար էլ ասում եմ ինքս ինձ`սա վատագույնը չէ համեմատություններից»:


Գործունեության ընթացքում հանդես է գալիս միաժամանակ մի քանի երաժշտական խմբերում`կատարելով տարբեր ժանրերի երգեր:  Քաղաք Տարնոյում Իզաբել Ժեֆֆուրան շուտով դառնում է «Izar-Adatz»  էստրադային նվագախմբի չորրորդ երգչուհին: Նրա ոճային փոփոխություններն այնքան արագ են կատարվում, որ դժվար էր դառնում հավատալ նման երգչուհու լինելիությանը: Շուտով փոխարինում է  Don Diego խմբի մենակատարին եւ սկսում երգել լատինական ռոք: «Երգչուհու երկրպագուները նրան սիրում եւ երգում են նրա երգերը`նույնիսկ ֆրանսերեն չիմանալով», - փաստում են  շատերը:

 Don Diego խմբի հետ կնքում է պայմագիր, որը սկսվում է «Զ» տառով եւ նշանակում Զազ, այդտեղից էլ ստանում է իր բեմական կեղծանունը`Զազ: «Զազ նշանակում է ունիվերսալ ոճ, երաժշտության բոլոր ճանապարհներն ու տեսակները Ա-ից Զ եւ հակառակը`Զ-ից Ա»,- ահա այսպես է ներկայացրել երգչուհին իր բեմական մականվան ընտրությունը: Խումբն ուներ յուրօրինակ ոճ. կատարում էր իսպանական եւ իտալական երգերը` միքսված տարբերակով, որտեղ զգացվում էր նաեւ աֆրիկյան, արաբական եւ լատինոամերիկյան երգերի շունչը: Հետո այդ խմբի կազմով մասնակցում է տարբեր փառատոնների: «Այդ խումբն ինձ համար եղել է երգարվեստում վարպետանալու իսկական դպրոց »,-հետագայում խոստովանել է երգչուհին:

2006թ-ին Զազն ուղեւորվում է Փարիզ, այնտեղ երգում տարբեր ակումբներում, կաբարեներում: Կես տարվա ընթացքում ամեն օր հանդես է գալիս «Երեք մուրճ» ակումբում` բոլորին զարմացնելով իր կատարողական վարպետությամբ. երգում է առանց բարձրախոսի: Զազը, փնտրելով  ավելի ազատ գրաֆիկով աշխատանք, թողնում է ակումբներն ու կաբարեները եւ սկսում երգել փողոցներում: «Մեր ռեկորդն այն էր, երբ  մեկ ժամում 450 եվրո աշխատեցինք, այնինչ սովորաբար մեկ ժամում ստանում են 20-30 եվրո»,- պատմել է երգչուհին:  

2007 թ-ն էր, երբ ինտերնետում Զազը պատահաբար նկատում է պրոդյուսեր, կոմպոզիտոր Կերրեդինա Սոլտանի հայտարարությունը, որտեղ ասվում էր. «Փնտրվում է խռպոտ ձայնով երգչուհի»: Կոմպոզիտորը Զազի համար երգ է գրում` «Je veux»:

Բայց, մեկ է, Զազին շտապ աշխատանք էր պետք: Միանում է  Le 4P ռեփ խմբին եւ թողարկում տեսահոլովակ, երգը կոչվում է «L’Aveyron»: Հետո նույն ռիթմով առաջ է ընթանում, նորից տեսահոլովակներ, նորանոր համագործակցություններ ու իհարկե հաջողություններ: Նա իր ձայնով հիացնում է բոլորին, ստանում բազում հրավերներ տարբեր տեղերից: Դրանցից մեկի ժամանակ` 15 օրում, ունենում է 13 մենահամերգ: 2009թ-ին գրանցում է իր ամենամեծ հաջողությունը` ֆրանսիացի երիտասարդ կատարողների  Le Tremplin Génération France Bleu/Réservoir մրցույթում: Գրանցված հաջողությունից հետո պարզ էր` ժամանակն էր, որ երգչուհին թողարկեր իր առաջին ալբոմը: «Նրա առջեւ արդեն  բացվել էին բոլոր ստուդիաների դռները»,- պնդում էին շատերը: Այդպես էլ եղավ. Նա նաեւ հնարավորություն ստացավ անվճար տեսահոլովակ նկարահանելու, չնայած դրա համար սպասեց եւս 14 ամիս: Չնայած ունեցած հաջողություններին` Զազին ժամանակ առ ժամանակ կարելի էր տեսնել փողոցներում երգելիս: «Երբ առաջին անգամ փողոցներում երգեցի, մարդիկ ինձ հարվածում էին խնձորներով»,- պատմում է երգչուհին:

 2010թ-ին նրա մասին խոսում էր ամբողջ ֆրանսիական մամուլը, գրում էին` «սրբազան» կամ «սատանայական» ձայնով երգչուհի է: 2010թ-ն ի վերջո լույս է տեսնում երգչուհու այդքան սպասված առաջին ալբոմը, որը հենց նրա բեմական անվամբ էլ կոչվում է` Զազ: Բազմաթիվ երգերի հետ մեկտեղ, նրա ալբոմում տեղ էր գտել նաեւ Էդիտ Պիաֆի երգերից «Dans Ma Rue»-ը: Բոլոր երաժշտական հաղորդումներում նրա երգերը դառնում են հիթ: Սկսվում է նրա աստղային ժամը. մրցանակներն ու հրավերները հաջորդում են իրար: «Բեմում ինձ երջանիկ եմ զգում»,-ասում է երգչուհին: 2011թ-ին ճանաչվում է տարվա արտիստ: TF1 հեռուստաընկերությունը նրա «Je Veux» երգը ընտրում է ֆրանսիացիների 2010թ-ի ամենասիրված երգ: Շարունակում է ստեղծագործական ուղին՝ գրանցելով նորանոր հաջողություններ ու գրավելով ողջ Եվրոպան:

 

Անկեղծ ասեմ. ինձ թվում է` անցյալ կյանքում երգչուհի եմ եղել:

Կարելի է ասել, որ իմ կյանքը շատ հագեցած է եղել:

Բեմում մի պահ շատ ամաչկոտ եմ, մյուս պահին կարող եմ լիարժեք բացվել:

Ինչպես նկարիչն է նկարում տարբեր  գույներով, այնպես էլ ես       եմ  երգում տարբեր գույներով. դա գրավում է մարդկանց:

Որպեսզի փոխես աշխարհը, պետք է սկսես հենց այս պահից:

Մարդիկ քեզ կամ սիրում են կամ ատում:

Շողիկ Գալստյան

 

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8263 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2024 14:39
Ջենիֆեր Լոպեսն իր մասնակցությամբ «Ատլաս» ֆիլմի պրեմիերայի պատվին կարմիր գորգի վրայով անցել է առանց Բեն Աֆլեքի ուղեկցության, ինչը կրկին թեժացրել է զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին խոսակցությունները։
21-05-2024 14:30
Սննդաբանները նշում են, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգների՝ հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:
21-05-2024 14:17
Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։
21-05-2024 14:15
Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:
21-05-2024 10:44
Թենիսիստուհի Արինա Սաբալենկան, ով երկու ամիս առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա սիրելիին՝ հոկեյիստ Կոնստանտին Կոլցովին մահացած էին գտել Մայամիի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ, խոսել է նոր սիրավեպի մասին։ Մարզուհու ընտրյալը բրազիլացի ավտոարշավորդ Գեորգիոս Ֆրանգուլիսն է։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանգուլիսն ամուսնացած է, սակայն նրա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 406 անգամ
15.05.2024
Դիտվել է 266 անգամ
17.05.2024
Դիտվել է 231 անգամ
21.05.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster