Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Անհանգստացնում են նեգատիվ էներգիայով մարդիկ. ԳՈՌ ՍՈւՋՅԱՆԻ պատասխանները երկրպագուների հարցերին

11.03.2013

LADYNEWS «Քո հարցը»հարցազրույցների շարքը բացում է Գոռ Սուջյանը: 2 շաբաթվա ընթացքում մեր ընթերցողներն ակտիվորեն հարցեր էին ուղղում Գոռին, որոնց պատասխանները սիրով ներկայացնում ենք: Գոռ Սուջյանին իրենց հարցերն են ուղղել նաև շոուբիզնեսի իր ընկերները:  

Սոֆի Մխեյան- Շատ լավ ընկեր ու  լավ մարդ ունեմ իմ կողքին` հանձին Գոռի:  Ո՞նց ես, Սուջյան ջա˜ն )) : Որպես սրտացավ մարդ, ընկեր, հարազատ, ո՞ւմ կցանկանաս կողքիդ տեսնել եվրատեսիլյան թոհուբոհի մեջ, ով կկարողանա քեզ թե ֆիզիկական, թե հոգևոր աջակցություն ցուցաբերել: Բացի հարցերից ուզում եմ նաև հաջողություն մաղթել իմ լավ ընկերոջը,  անկախ արդյունքներից` ես միշտ քո կողքին եմ, ողջունում եմ քո յուրաքանչյուր քայլը և վստահ եմ քո ուժերի վրա: Հաջողություն ու միշտ առաջ:   

Գոռ Սուջյան -Լավ եմ, Սոֆի ջա˜ն, դու ո՞նց ես )):

Չեմ ուզում կոնկրետ մեկին առանձնացնել, որպեսզի հանկարծ չվիրավորեմ մեկ ուրիշին, բայց կասեմ, որ ցանկանում եմ իմ կողքին տեսնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցել ինձ թե′ հոգեպես, թե′ ֆիզիկապես:

Քեզ էլ շատ շնորհակալ եմ քո կողմից ցուցաբերած աջակցության համար, իմ լավ ընկեր:

Գոհար Գասպարյան- Ո՞րն է քո գտնված երազը:

Գոռ Սուջյան -Վերջին շրջանում սկսել եմ համագործակցել այնպիսի դեմքերի հետ, որոնց փոքրուց լսել եմ ու, այսպես ասեմ, իմ ուսուցիչներն եմ համարել: Գլեն Հյուզ, Թոնի Այոմի... Հենց սա է իմ գտնված երազը:

Հարցեր LADYNEWS-ի ընթերցողներից…

Նինա- Ինձ շատ է դուր գալիս ընտրված երգը, իսկ ինչպիսի՞ն է քո մոլորակը, Գոռ:

Գոռ Սուջյան -Իմ մոլորակի մասին ես պատմում եմ իմ երաժշտության միջոցով, խոսքերով չեմ կարող նկարագրել այն: Բոլոր նրանք, ովքեր լսում են մեր խմբի երգերը, կհասկանան ու կպատկերացնեն, թե ինչպիսին է այն աշխարհը, այն մոլորակը, որում ապրում ենք մենք:

Սվետլանա Խաչատրյան- Կարծում եմ, որ Գոռն իր ձայնով կարող էր շատ ավելի հզոր երգ կատարել, որտեղ ավելի աչքի կընկներ նրա տաղանդը:  Ուզում եմ հարցնել` եթե հնարավորություն լիներ,  իր երգացանկից որ երգը կցանկանար կատարել Եվրատեսիլում:

Գոռ Սուջյան -Նման կարծիք ձեւավորվել է գուցե այն պարզ պատճառով, որ հանդիսատեսը երգը վերջնական վիճակում չի լսել: Երբ երգը վերջնական տեսքի բերվի, մարդիկ հաստատ կզգան տարբերությունը, ու շատերն էլ  կփոխեն իրենց կարծիքը երգի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է իմ երգերին, բոլորն էլ կուզեի կատարել, սակայն Եվրատեսիլում ներկայացվելիք երգերը պետք է լինեն ընդամենը 3 րոպե տեւողությամբ, իսկ մեր երգերի տեւողությունը շատ ավելի երկար է:

Կարինա- Ի՞նչ  վառ հիշողություն ունես մանկությունիցդ:  Որևէ դեպք կհիշե՞ս քո ու Եվայի չարաճճիություններից:

Գոռ Սուջյան -Երբ փոքր էինք, մի անգամ Եվան դիմափոշիով ներկել էր դեմքս, հետո էլ վրան արյան հետքեր նկարել, իբրեւ մահացել եմ: Որոշել էինք մայրիկիս հանդեպ չար կատակ անել: Ճիշտ է` շատ վատ էր ստացվել, քանի որ մամաս շատ էր վախեցել… Այս պահին դա հիշեցի J:

Հայկ- Ուզում եմ իմանալ, թե քանի ընկերուհի ես ունեցել: Լուրջ հարաբերություններ եղե՞լ են քո կյանքում:

Գոռ Սուջյան -Կարծում եմ` մարդիկ ավելի ճիշտ կանեն հետաքրքրվեն ոչ թե իմ անձնական, այլ ստեղծագործական կյանքով:

Արմենուհի Պետրոսյան- Ինչ գժություն ես մինչև հիմա արել, ի՞նչ կարելի է սպասել քեզնից:

Գոռ Սուջյան -Գժություն ասվածը հարաբերական է: Շատերին իմ արարքները կարող են գժություն թվալ, շատերին` ոչ: Շատերի համար ես գիժ եմ, շատերի համար էլ` ոչ: Բայց ես այն եմ, ինչ կամ. արհեստական գժություն երբեք չեմ անում:

Մ.Նառա- Մոտ ապագայում չե՞ք ցանկանում փոխել ձեր սանրվածքը:  Արդյո՞ք այն Ձեր բեմական կերպարի մասն է կազմում:

Գոռ Սուջյան -Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ սանրվածքս ժամանակ առ ժամանակ փոխվում է: Ու, ինչու չէ, այն նաեւ բեմական կերպարի մաս է կազմում:

Անի- Քանի՞ տարեկան է Գոռ Սուջյանը: 

-Գոռ Սուջյանը 25 տարեկան է )):

Մերի Պողոսյան- Ինչ նախապաշարումներ ունես:

Գոռ Սուջյան - Չունեմ:

Արա Գալստյան- Կա մի բան, որ անհնագստացնում է քեզ` կապված եվրատեսիլյան նախապատրաստական փուլի հետ:

Գոռ Սուջյան -Անհանգստացնում են միայն վատ տրամադրվածությամբ, նեգատիվ էներգիայով մարդիկ: Բայց ես փորձում եմ նրանց անտեսել:

Արմինե Մշակյան1.    Գոռ, չե՞ս ուզում երկրպագուներիդ հետ հանդիպում կազմակերպել: 

 

Իհարկե ուզում եմ: Խոստանում եմ առաջիկայում նման հանդիպում կազմակերպել:

2. Եղե՞լ է այնպիսի դեպք, որ երկրպագուհիներիցդ մեկի հետ    շարունակես    կյանքում շփվել: 

Այո, քանի որ, ըստ իս, նրանք երկրպագում են ոչ թե Գոռ Սուջյանին, այլ ‹‹Դորիանս››-ի ստեղծած երաժշտոթյունը:

 

Անուշ Առաքելյան- Ի՞նչ հարաբերությունների մեջ են Գոռն ու Վարսան: 

Գոռ Սուջյան -Այդ հարցը վերաբերում է միայն ինձ ու Վարսային:

Մարի Դունյան- Բոլոր հարցազրույցներում Գոռը հերքում է իր անձնական կյանքի մասին լուրերը, չկա՞ն նորություններ Գոռի անձնական կյանքում, թե ուղղակի չի ուզում երկրպագուների հետաքրքրասիրությունը բավարարել:

Գոռ Սուջյան -Ես իմ երկրպագուների հետաքրքրասիրությունը անձնական կյանքովս չեմ պատրաստվում բավարարել, կարծում եմ` նրանց պետք է հետաքրրքի միայն իմ ստեղծագործական կյանքը, քանի որ նրանք երկրպագում են ոչ թե իմ անձը, այլ մեր խմբի ստեղծած երաժշտությունը:

Մարիամ- Եթե հենց այս պահին ոսկե ձկնիկ բռնեիր, ի՞նչ 3 ցանկություն կասեիր: Հաջողություններ եմ մաղթում Եվրատեսիլում..

Գոռ Սուջյան- Եթե անգամ հենց այս պահին ոսկե ձկնիկ բռնեի, այդ երեք ցանկությունների մասին միայն ես եւ ոսկե ձկնիկը կիմանայինք ))): Ձեզ էլ շնորհակալություն բարեմաղթանքի համար:

Մարի Անտոնյան- Չե՞ս վախենում ՝քո փայլն էլ խամրի ինչպես բոլոր նրանցը, ովքեր գնացին Եվրատեսիլ: Կարծում ես ՝կա՞ հնարավորություն հաղթելու:

Գոռ Սուջյան -Ես դեռ պետք է այդ փայլին հասնեմ, որ մտածեմ այն կորցնելու մասին: Իսկ հաղթելու հնարավորություն, բնականաբար, կա: Ինչո՞ւ չկա. եթե կա ցանկություն, կա նաեւ հնարավորություն:

Հ.Գ. LADYNEWS-ի ընթերցողներն արդեն հնարավորություն ունեն իրենց հարցը հղելու գեղեցկուհի Լուսինե Թովմասյանին այստեղ:

Համակարգեց Նելլի Ղարիբյանը

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 7331 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 653 անգամ
15.05.2024
Դիտվել է 182 անգամ
17.05.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster