Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Աշխարհի ամենահարուստ հայերը` ըստ Forbes–ի. Քըրքորյանն առաջին անգամ առաջինը չէ

05.03.2013

Աշխարհի ամենահարուստ հայն այլևս Քըրք Քըրքորյանը չէ. երկար տարիների անվիճելի առաջատար լինելուց հետո այս տարի առաջին անգամ հայկական ծագումով ամերիկացի լեգենդար գործարարը զիջել է ամենահարուստ հայի կոչումը Հայաստանում ծնված և վերջին 21-22 տարիներին Ռուսաստանում բիզնես- գործունեություն ծավալած Սամվել Կարապետյանին։ Այդ մասին է վկայում աշխարհին առավելապես միլիարդատերերի վերաբերյալ իր զանազան վարկանիշային աղյուսակների հրապարակմամբ հայտնի ամերիկյան Forbes ամսագիրը, որը երեկ հանդես է եկել իր գլխավոր՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց, իսկ ավելի կոնկրետ՝ ամերիկյան դոլարով արտահայտված միլիարդատերերի ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակմամբ։

 

Հայաստանի հյուսիսում գտնվող Տաշիր քաղաքում ծնված և հենց իր ծննդավայրի պատվին անվանակոչված ընկերությունով՝ «Տաշիր»–ով հայտնի 47–ամյա Սամվել Կարապետյանի կարողությունը Forbes–ը գնահատել է 3.8 մլրդ դոլար, ինչը շուրջ 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` 1.6 մլրդ դոլարը։ Այսինքն, եթե հավատանք Forbes–ի հաշվարկներին, ապա 1 տարվա ընթացքում Կարապետյանն ավելացրել է իր կարողությունը 2.2 մլրդ դոլարով։

 

Պատկերավոր համեմատության համար նկատենք, որ Կարապետյանի ունեցվածքը զգալիորեն գերազանցում է Հայաստանի 1 տարվա բյուջեն, ինչը 2013 թվականի համար կազմում է մոտ 2.5 մլրդ դոլար։

 

Սամվել Կարապետյանին Forbes–ը ներկայացնում է որպես անշարժ գույքի ոլորտում ներկայացված «Տաշիր գրուպ» ընկերության ղեկավար, որի մեջ մտնում են 24 առևտրային կենտրոն, 7 բիզնես-կենտրոն և 7 հյուրանոց։ Նշվում է, որ Սամվել Կարապետյանը ձեռքբերման մեծ գործարքներ է իրականացրել ճգնաժամի ընթացքում և շարունակում է ձեռքբերումները մինչև վերջերս։ Նշվում է, որ նրա բիզնեսները տարածված են Ռուսաստանի 25 շրջաններում, այնուամենայնիվ, նա վերջերս կենտրոնացել է Մոսկվայի վրա։ Ասվում է, որ Կարապետյանը շինարարական և զբոսաշրջային բիզնեսի պայմանագրեր ունի Երևանի իշխանությունների հետ։ Իսկ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, Forbes-ը ներկայացնում է որպես Հայաստանում ճանաչված քաղաքական գործիչ և Հայաստանի նախագահի աշխատակազմում նախկին բարձրաստիճան պաշտոնյա։

 

Քըրք Քըրքորյանի կարողությունը Forbes–ը գնահատել է 3.3 մլրդ դոլար՝ փոփոխություն չտեսնելով նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։ Չնայած ֆինանսական վիճակի մասով «հարաբերական կայունությանը», 95–ամյա Քըրքորյանը հասցրել է մեկ տարվա ընթացքում երկու անգամ նշանվել և բաժանվել։ Քըրքորյանն իր բիզնես գործունեությունը, ըստ Forbes–ի, սկսել է 1962 թվականին Լաս Վեգասում հողատարածքի ձեռքբերմամբ։ Արդեն 1969–ին նա բացել է MGM հյուրանոցն ու խաղատունը՝ համանուն կինոստուդիան ձեռքբերելուց հետո։ Քրքորյանը 2011–ին լքել է վերջինիս ղեկավարի պաշտոնը և հասցրել է այս ընթացքում վաճառել իր ունեցած մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ բաժնեմասի ¾–ը։ Ըստ Forbes-ի՝ այս օրերին Քըրքորյանը զբաղված է իր հիմնադրած Tracinda ներդրումային ընկերությունն ու Lincy հիմնադրամը ղեկավարելով, որոնք երկուսն էլ նա կոչել է ի պատիվ իր երկու դուստրերի՝ Թրեյսիի և Լինդայի։
 

Նշենք, որ 2008թ. Քըրքորյանի ունեցվածքը գնահատվում էր 11.2 մլրդ դոլար։


Forbes–ի աղյուսակում, բացի Սամվել Կարապետյանից և Քըրք Քըրքորյանից, տեղ են գտել ևս 3 հայ միլիարդատերեր, որոնք 3–ն էլ իրենց գործունեությունը ծավալում են Ռուսաստանում և միևնույն՝ ապահովագրության ոլորտում։


Դանիլ Խաչատուրովը, ով հանդիսանում է ռուսական ապահովագրական հսկաներից մեկի՝ «Ռոսգոսստրախի» հիմնական բաժնետերը, ըստ Forbes–ի, ունի 2.4 մլրդ դոլարի չափ կարողություն, ինչը 0.4 մլրդ դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նշվում է, որ Խաչատուրովը, ով իր գործընկերների հետ 2001-2003 թթ. ռուսական իշխանություններից ընդամենը 60 մլն դոլարով գնեց «Ռոսգոսստրախի» 75% բաժնեմասը, իսկ 2011թ.–ին՝ մնացած 25%–ը, հաջողացրեց խորհրդային դարաշրջանի ընկերությունից ստանալ ապահովագրական հզոր կառույց, որն այսօր ունի 3.4 մլրդ դոլարի հասույթ և 600 մլն դոլար պարտք։ Այժմ Խաչատուրովը դիտարկում է ընկերությունը փակ տեղաբաշխման կամ հանրային առաջնային տեղաբաշխման ներկայացնելու տարբերակներ։


Ապահովագրական ոլորտի ներկայացուցիչ մյուս միլիարդատեր հայերը Սարկիսով եղբայրներն են՝ 53–ամյա Սերգեյը և 44–ամյա Նիկոլայը, որոնց կարողությունը արդեն մի քանի տարի է՝ Forbes–ի կողմից գնահատվում է հավասարաչափ։ Պատճառը նրանց ունեցած հավասար բաժնեմասերն են «Ռեսո Գարանտիայում»։ Այս տարի «Ռեսո Գարանտիա» ընկերության համասեփականատեր եղբայրների կարողությունը գնահատվել է 1.35 մլրդ–ական դոլար։ Երկու եղբայրներին է պատկանում Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը հանդիսացող «Ռեսո Գարանտիայի» բաժնետոմսերի 63%–ը։ Մնացած 37%–ը 2007–ին վաճառվել է ֆրանսիական AXA ապահովագրական հսկային՝ ապահովագրական ոլորտի համար ռեկորդային՝ 1.2 մլրդ դոլար գնով։



Ի դեպ, Forbes-ը հայ միլիարդատերեր չի «հայտնաբերել» հենց Հայաստանում։ Այդ առումով ամերիկյան պարբերականը «ժլատ է գտնվել» հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասում։ Նշված տարածաշրջանում միլիարդատերեր կան միայն Ռուսաստանում՝ 107 հոգի Ուկրաինայում՝ 10 հոգի, Ղազախստանում՝ 5 հոգի և Վրաստանում՝ 1 հոգի, ով ի դեպ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է, ում կարողությունը Forbes –ը գնահատել է 5.3 մլրդ դոլար։


Նշենք, որ այս տարի աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասել է բոլոր ժամանակների ամենամեծ ցուցանիշին: 2013-ի միլիարդատերերի ցուցակում Forbes-ը 1426 անուն է ներառել՝ 5,4 տրլն դոլար ընդհանուր կարողությամբ՝ նախորդ տարվա 4,6 տրլն-ի փոխարեն:


2013-ին տասնանիշ թվով 210 նոր կարողություն է ի հայտ եկել: Հերթական անգամ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն՝ 442 միլիարդատերերով, նրան հաջորդում են Ասիան՝ 386, Եվրոպան՝ 366, Հարավային Ամերիկան՝ 129 և Միջին Արևելքն ու Աֆրիկան՝ 103 միլիարդատերերով: Նշվում է, որ 23 միլիարդատերեր 40 տարեկանից ցածր տարիքի են:


Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը գլխավորում է միլիարդատերերի ցուցակը՝ 73 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Առաջատար տասնյակում են նաև Բիլ Գեյթսը՝ 67 մլրդ դոլար, Ամանսիո Օրտեգան՝ 57 մլրդ դոլար, Ուորեն Բաֆեթը՝ 53,5 մլրդ դոլար, Լարի Էլիսոնը՝ 43 մլրդ դոլար, Չարլզ Կոխը՝ 34 մլրդ դոլար, Դեյվիդ Կոխը՝ 34 մլրդ դոլար, Լի Կա-Շինը՝ 31 մլրդ դոլար, Լիլիան Բետանկուրը՝ 30 մլրդ դոլար և Բեռնար Առնոն՝ 29 մլրդ դոլար:

tert.am

Դիտվել է 6943 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 982 անգամ
04.06.2026
Դիտվել է 400 անգամ
05.06.2026
Դիտվել է 375 անգամ
06.06.2026
Դիտվել է 333 անգամ
09.06.2026
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster