Երազանքները գեղեցիկ են, բայց նաև կարող են ցավ պատճառել, երբ մեզ թվում է՝ անհավանական է դրանց իրականացումը: Լավագույն տարբերակը երազանքը նպատակի վերածելն է և ըստ պլանի գործելը… Հետևեք LADYNEWS-ի խորհուրդների, և հաջողությունը կդառնա Ձեր ուղեկիցը:
Երազանքները նպատակների վերածելուց առաջ օգտակար է ներկայի և ապագայի համեմատական անցկացնելը:Երազանքները հեռացնում են Ձեզ գործունեության այն ոլորտներից, որտեղ Դուք միգուցե լավագույնն եք: Հաճախ մենք երազում ենք մի բանի մասին, բայց ձգտում ու հասնում ենք լրիվ այլ բանի: Չարժի ամեն օր զղջալ ու հիշել չիրականացած երազանքների մասին, եթե Դուք իրականում Ձեզ լավ եք զգում այնտեղ, որտեղ գտնվում եք:
Երազանքը նպատակ չէ: Դա ընդամենը գաղափարն է այն բանի, ինչը Դուք կարող եք անել: Եթե Դուք երազում եք սովորել կարել, բայց չունեք ժամանակ, օգտվեք մասնագետի ծառայությունից: Եթե Դուք ազատ ժամանակ ունենաք, անպայման կփորձեք վարպետանալ այն ամենում, ինչում կցանկանաք: Դրա համար նման ցանկությունները պահեք ապագայի ինֆորմացիոն շրջանակների մեջ եւ մի դարձրեք Ձեզ համար կպչուն մտքեր:
Նպատակները մեր երազանքներն են, որոնք, սակայն, արդեն ունեն հստակ պլան: Նպատակներին հասնում են, երազանքներին` գուցե և ոչ: Օրինակ, եթե Դուք որոշել եք գնալ Լոնդոն, եւ ջանասիրաբար հավաքում եք բրիտանական իրերի հավաքածու, մեկ էլ գալիս է մի պահ ու հասկանում եք` ճանապարհորդությունը դեպի Լոնդոն անհասանելի է Ձեզ համար: Ձեր երազանքը դառնում է անհասանելի քմահաճույք: Իսկ եթե Դուք տեղեկանաք զբոսաշրջային տարբեր ծրագրերի մասին, որոնց միջոցով կարելի է մեկնել Լոնդոն ուղեւորության, այդպես Դուք քիչ-քիչ կզգաք, որ Ձեր երազանքը վերածվում է նպատակի:
Կործանեք Ձեր երազանքները`դրանք իրականացնելով: Դրա համար պետք է կազմեք Ձեր ցանկությունների ցուցակը եւ իրականացնեք դրանք`փոխանակ նորերն ավելացնելուն: Եվ պետք չէ մտածել, որ Ձեր ուժերը չեն բավարարի դրանք իրականացնելու համար: Ուժեր մեզ տրվում են նաև անհայտ տեղերից, երբ կա պոզիտիվ ընթացք եւ արդյունք:
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: