Այս դիմակը Սոֆի Լորենի գեղեցկության գաղտնիքների շարքից է: Վերցնում եք 1 թեյի գդալ ժելատին խառնում 100 մլ սերուցքի (չոր մաշկի դեպքում), կաթի (նորմալ մաշկի դեպքում) կամ էլ յոգուրտի (յուղոտ մաշկի դեպքում) հետ:
Ստացվածը լավ խառնում ենք, դնում սառը տեղում'թողնելով 5-6 ժամ, որպեսզի ժելատինը հասցնի լուծվել: Հետո պատրաստի ժելատինը լցնում ենք հյութքամիչի մեջ, ավելացնում 1 թեյի գդալ գլիցերին (կարելի է փոխարինել ձիթապղի յուղով), 1 թեյի գդալ մեղր եւ սպիտակ, չոր գինի: Ստացված բաղադրությունը լավ խառնում եք, լցնում ապակյա սպասքի մեջ: Դիմակը հնարավոր է պահել սառնարանում երկար ժամանակ:
Ինչպե՞ս օգտվել այս դիմակից: Պարունակությունը, որի մեջ կա ժելատին, ունի ձգող հատկություն: Դրա համար էլ խորհուրդ է տրվում այն օգտագործել փուլերով: Առաջին կուրսը կազմված է 10-15 դիմակից, որոնք պետք է կրել ամեն օր: Հետո մեկ ամսով ընդմիջում եք ու նորից սկսում: Դիմակը քսում եք նախապես լավ մաքրած մաշկին եւ լվանում 15 րոպե հետո գոլ ջրով: Եթե դիմակն օգտագործելու եք առավոտյան, ապա ցանկալի է օգտագործել սառը վիճակում, իսկ երեկոյան' մի թեթեւ տաքացնելուց հետո:
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
26-06-2026 14:03 Ռուս լեռնագնաց Ալինա Պեկովան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա ճանաչվել է որպես աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը բարձրացել է բոլոր 14 ութհազարանոց լեռնագագաթները։ Սա տեղի է ունեցել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին, երբ նա 31 տարեկան էր։ Պեկովան դարձել է աշխարհում չորրորդ կինը, որը հասել է այս նվաճմանը։
26-06-2026 13:54 Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին նոր աստղային սիրավեպի մասին. Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վայելում են միմյանց ընկերակցությունը՝ ճանապարհորդելով ամենագեղատեսիլ վայրերով: Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները խոստովանում են, որ Քենդալը «խելագարվում» է իր ընկերոջ համար և փորձում է պաշտպանել նրան այն քաոսից, որը երբեմն ուղեկցում է իրենց հայտնի ընտանիքի անդամների հետ հարաբերություններին: «Ջեյքոբը առաջին տղամարդն է, որի համար վերջին տարիներին նա խելագարվում է: Եվ այդ պատճառով Քենդալը չի շտապում նրան «Քարդաշյանների մեքենան» նստեցնել», - ասել է ներքին աղբյուրը՝ հավելելով. «Շատ քչերն են դրանից գդիմակայում»:
26-06-2026 04:10 SKIMS-ը թողարկել է նոր գովազդային արշավ, որում այս անգամ գլխավոր դերում Հեյլի Բիբերն է։ Նա ներկայացրել է Everyday Cotton ներքնազգեստի հավաքածուն, որը նախատեսված է ամենօրյա կրելու համար։ «Հեյլին ունի յուրահատուկ ունակություն՝ նույնիսկ ամենապարզ հագուստը թարմացնելու։ Ոճային մոտեցումը նրան դարձնում է կատարյալ անձնավորություն Everyday Cotton-ը կյանքի կոչելու համար», - նոր լուսանկարների շարքի մասին ասել է Քիմ Քարդաշյանը։
26-06-2026 03:59 Վերջերս հայտնի դարձավ, որ Ջիջի և Բելլա Հադիդների մայրը՝ Յոլանդան, ամուսնանում է երրորդ անգամ։ Այս անգամ 62-ամյա նախկին մոդելի ընտրյալն անշարժ գույքի գործակալ Ռենդի Քենդրիկն է։