«Դնովի-հանովի» շպար
27.02.2012
Ժամանակակից աղջիկներից շատերի երազանքն է առավոտյան ազատվել դիմահարդարման երկար գործընթացից, բայց միեւնույն ժամանակ ունենալ անկրկնելի տեսք: Նրանց երազանքի հետքերով արդեն գնացել են մի շարք ընկերություններ, որոնք այդ անիրագործելի թվացող ցանկությունը վերածել են իրականության:
Այժմ գոյություն ունեն «դնովի- հանովի» ստվերաներկեր, շրթներկեր, որոնց օգնությամբ Ձեր դիմահարդարումը կտևի ընդամենը 5 րոպե:
Ձեր երկար քնելու, առավոտյան չտանջվելու և նորաձև դառնալու համար «պարտական եք» ColorOn ընկերությանը: Նա առաջինն է սկսել արտադրել «դնովի-հանովի» շպար. միտումները ցույց են տալիս, որ շատ մոտ ապագայում դիմահարդարվելու պրոցեսն էլ «կավտոմատանա»: Դիտվել է 15661 անգամ
Читать на русском
|