Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է ապրել` կյանքը տոնի վերածելով. ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ

17.01.2013

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական ասպեկտի մասին զրուցեցինք Երեւանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:


– Պարո՛ն Մադաթյան, հատկապես վերջին տարիներին շատացել են հումանիզմ քարոզող տոները, որոնք նշվում են մասսայաբար, օրինակ' աղքատության, երախտագիտության, գրկախառնության, սմայլիկի միջազգային օրեր եւ այլն…. Որպես հոգեբան' ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ միտումներ եք նկատում:

– Ամեն ինչի միջազգային օր էլ կարելի է նշել. այստեղ ուղղակիորեն օգտավետության խնդիր կա… Եթե տոնը պոզիտիվ տրամադրվածություն է ստեղծում, մարդկանց կյանքում դրական, ուրախ պահեր ավելացնում, ուրեմն' թող լինի: Եթե նույնիսկ ամբողջ կյանքը տոն լինի, մեկ է՝ մարդիկ դրանից չեն տուժի: Անգամ, կարելի է ասել, նրանք պետք է այդպես ապրեն' կյանքը տոնի վերածելով:

 

– Նմանատիպ տոների մեծ մասը ծնունդ է առնում ԱՄՆ-ում, ապա տարածում գտնում ամբողջ աշխարհում: Ըստ Ձեզ' դա ինչ-որ կապ ունի՞ գլոբալացման հետ: Հնարավո՞ր է, որ ենթատեքստում լինի հատուկ մշակված քաղաքականություն:

– Երեւի թե կապ ունի. գուցե դա ինչ-որ ձեւ է մարդկանց շեղելու իրենց սոցիալական խնդիրներից… Չեմ կարող հստակ ասել, բայց մեկ է՝ դա իր մեջ բացասական ոչինչ չի պարունակում, հնարավոր է' արեւմտյան թելադրանք է, գլոբալացման գործընթաց, բայց կոնկրետ այս հարցում տեսնել միայն բացասականը ճիշտ չէ: Ի վերջո, խորհրդային տարիներին էլ կային նման տոներ, այսինքն' այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է, պարզապես այն տարիներին սոցիալական խավն էր ուրիշ, ուրիշ էին արժեքները, եւ, ըստ այդմ, տոները մի փոքր այլ բնույթի էին, իսկ այսօր' այլ: Ինքս ուրախանում եմ, երբ նմանատիպ օրերին երիտասարդները դուրս են գալիս փողոց' ժպտերես, «սմայլիկներով»:

 

– Ձեր գնահատմամբ՝ նմանատիպ տոները հոգեբանական ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել:

– Լավատեսական հոգեբանություն կարող են ձևավորել, որը խիստ պակասում է Հայաստանում: Հայերի համար այդ տեսակ տոները իմաստային առումով կարեւոր կարող են լինել թեկուզ այնքանով, որ կստիպեն հոգսաշատ ու խոժոռ դեմքերին ժպտալ, մարդիկ կսովորեն միմյանց ավելի հաճախ շնորհակալություն հայտնել: «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը շատ գեղեցիկ բառեր են եւ մեր բառապաշարում պետք է յուրաքանչյուր երկրորդ բառը դրանք լինեն:

 

– Օրինակ՝ ի՞նչ է նշանակում երախտագիտության միջազգային օր. գուցե առաջին հայացքից շատ ջերմ է թվում, բայց իր մեջ ինչ-որ պարտավորեցնող, ձեւական էլեմենտներ ունի, ի՞նչ կասեք:

– Կան բաներ, որոնք մարդուն պետք է ստիպել' հաճախ անելու, որպեսզի հետագայում դա դառնա սովորություն, օրինակ, կան մարդիկ, որ սովոր չեն շնորհակալություն հայտնել…

 

– Այսինքն' Դուք, որպես հոգեբան, կողմ եք, որ նմանատիպ տոները մեզ մոտ էլ տարածում գտնեն:

– Եթե տոնն իր մեջ իմաստ է կրում ու դեմ չէ մեր եկեղեցուն, մեր նիստուկացին, ինչո՞ւ չտոնենք, այո՛, պետք է գրկախառնվել, շնորհակալություն ասել, ժպտալ, սիրել, ու այդ ամենն անել երեւույթի հանդեպ անկեղծ վերաբեմունքով, առանց բացասական տրամադրվածության: Ընդհանրապես, դեմ են լինում այն մարդիկ, ովքեր դիմակներով են, և իրենց անձնական տիրույթը ոչ մեկին չեն թողնում:

 

– Հավատո՞ւմ եք, որ նմանատիպ օրերի նշումն ու մասսայականացումն ինչ-որ բաներ կփոխեն մարդկանց մեջ դեպի դրականը:

– Դրական եմ վերաբերում ցանկացած պոզիտիվ բանի, ինչը բերում է մարդու՝ սահմանափակումներից ձերբազատմանը: Ինքս այդ տոների մեջ չեմ տեսնում զգուշանալու առիթ, այլ միայն դրական տրամադրվածություն ու պոզիտիվ մտածելակերպի ձեւավորում մարդկանց մեջ: Նմանատիպ տոները, կարծում եմ, միայն կգեղեցկացնեն մեր կյանքը:

 

– Պարո՛ն Մադաթյան, իսկ մարդու վերափոխման, քաղաքակրթման գործընթացը' հոգեբանական տեսանկյունից, բա՞րդ է, հնարավո՞ր է մարդուն մեծ տարիքում «դաստիարակել»:

– Ես կասեի' տեւական գործընթաց է, կապված է աշխարհայացքի փոփոխման եւ արժեհամակարգի վերակազմավորման հետ: Մարդը պետք է ուզենա փոխվել. մարդուն ոչ մի տարիքում հնարավոր չէ դաստիարակել, նույնիսկ մեր երեխաներին: Դաստիարակելու ամենալավ միջոցը մարդու մեջ ցանկություն առաջացնելն է, որ նա փոխվի:

 

            Հեղինակ. Շողիկ Գալստյան
           Աղբյուր՝ med-practic.com

                       LADYNEWS.am

Դիտվել է 9438 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2026 11:58
Մրցանակաբաշխությունների սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է. հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք կտեսնենք մի քանի խոշոր արարողություններ և կարմիր գորգի միջոցառումներ՝ Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 2026 թվականի WIF Honors-ը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի երեկոյան Լոս Անջելեսի հայտնի Beverly Hilton հյուրանոցում, կարևորագույն իրադարձություններից մեկն է: Հենց այնտեղ էլ մենք կդիտենք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հունվարի սկզբին, բայց առայժմ բոլորի հայացքներն ուղղված են Women in Film–ի հաղթողներին: Այս տարվա մրցանակակիրների թվում են Սալմա Հայեկը (ներկայացման կարիք չկա), Ադրիա Արջոնան (նոր «Սուպերմեն»–ի ապագա աստղը և Ջեյսոն Մոմոայի ընկերուհին), Պամելա Աբդին (Warner Bros.-ի գլխավոր տնօրենը), Հաննա Ուոդինգհեմը («Թեդ Լասո»–ի աստղը), Ջեմմա Չանը («Ջոզեֆինա» թրիլերի դերասանուհին) և Բեթ դե Արաուժոն (նույն այդ «Ջոզեֆինա»–ի ռեժիսորը):
06-11-2026 03:22
Կանանց թենիսում սկանդալ է բռնկվել։ Ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան խստորեն քննադատել է Միրրա Անդրեևային՝ չիմանալով, որ իրեն լսում են միկրոֆոնով։ Նա իր մարզչին ասել է, որ ինչ-որ մեկը պետք է ռուս թենիսիստուհուն իր տեղը դնի։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք WTA եզրափակիչ մրցաշարից առաջ մարզումներից հետո։ People-ի փոխանցմամբ՝ Ջեսիկա Պեգուլայի զրույցը մարզչի հետ պատահաբար հեռարձակվել և հրապարակվել է։ Ջեսիկան կիսվել է Միրրայի և նրա մարզչի՝ Կոնչիտա Մարտինեսի հասցեին իր քննադատությամբ։
06-11-2026 02:18
Մարտին Ռոուզը նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է BoF-ը։ Նա փոխարինել է Պիերպաոլո Պիչոլիին՝ նորաձևության տանը երկու տարի աշխատելուց հետո։ Ռոուզն պատմության մեջ առաջին կինն է, որը կղեկավարի ապրանքանիշը։
06-11-2026 01:54
Բրիտանիայում կելտական ատրեբատների ցեղի տիրակալ Վերիկան, որին պատմաբանները երկար ժամանակ տղամարդ էին համարում, իրականում կին է եղել։ Նման եզրակացության է հանգել Բորնմութի համալսարանի հնագետ Մայլզ Ռասելը։ Նրա կարծիքով՝ Վերիկան առանցքային դեր է խաղացել մ.թ. 43 թվականին հռոմեացիների՝ Բրիտանիա ներխուժման գործում։
05-11-2026 11:08
Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին Նանա Ուրուշաձեի մասին, ով քսան տարի երազում էր մայրության մասին և 59 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին: Մոսկվայի բնակիչ Մարինա Կ.-ն նույնպես շնորհավորանքներ ստացավ. 60 տարեկանում նա երրորդ անգամ մայր դարձավ: Նմանատիպ մեկ այլ լուր էլ ստացվել է Ադիգեյի Հապետությունից: Այնտեղ մի կին 51 տարեկանում առաջին անգամ ծննդաբերել է և երկվորյակներ ունեցել: Երջանիկ մայրը քսան տարուց ավելի փորձում էր հղիանալ, բայց ապարդյուն: Այս և շատ այլ պատմություններ ապացուցում են, որ տարիքը երեխա ունենալուն խոչընդոտ չէ: Գլխավորը բժշկների բոլոր ցուցումներին հետևելն է:   
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 1205 անգամ
02.11.2026
Դիտվել է 1068 անգամ
03.11.2026
Դիտվել է 391 անգամ
04.11.2026
Դիտվել է 342 անգամ
05.11.2026
Դիտվել է 266 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster