Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր տարի. մոտիվացվելու ճիշտ ժամանակն է

04.01.2013

Նոր տարին միանգամայն նորովի սկսելու, կյանքը վերափոխելու ծրագրեր, համոզված ենք, անցել են շատերի մտքով: Քիչ չեն լինի նաեւ նրանք, ովքեր ցանկացած կլինեն բոլորովին նոր էջից սկսել իրենց կյանքը: Միանգամայն հնարավոր է: Սկսեք մոտիվացվել: LN-ը ձեզ հետ է…

Մոտիվացիան մեր հոգևոր իմունիտետն է: Դա այն է, ինչը թույլ չի տալիս մեզ  կորցնել հետաքրքրությունը կյանքի հանդեպ՝ վերածվելով բազմոցահամակարգչային ամեոբայի, մելանխոլիկ ծույլիկների: Կյանքում մեծ փոփոխություններ սկսելու համար անհրաժեշտ է մեր ներսում ուժեղացնել մոտիվացիան:


Մի քանի պարզ մեթոդներ, որոնք կօգնեն մոտիվացվել:

Գտեք երազանք

Առանց նրա մոտիվացիան երբեք ուժեղ չի լինի: Նստեք եւ մտածեք՝ ինչ եք ուզում ամենից շատ: Ընդ որում՝ երազանքը պետք է լինի մեծ եւ պահանջի մեծ ջանքեր, համառություն եւ միևնույն ժամանակ լինի ռեալ: Երազանք-նպատակն այնպիսին պիտի լինի, որ ստիպված լինեք դուրս գալ ձեր «հարմարավետության գոտուց»:

Ունեցեք մի մեծ նպատակ եւ նրան հասնելու ճանապարհին կվայելեք ուղեկից բոլոր հաղթանակները: Երբ մարդը նպատակասլաց է ու կամային, հաջողությունը նրան ուղեկցում է գրեթե ամենուր:

 

Նայեք առաջ. մոռացեք այն ամենը, ինչ հետևում է

Ուսերից գցեք անցյալի բեռը եւ բաց սրտով շարժվեք ապագային ընդառաջ: Շնորհակալություն հայտնեք անցյալին բոլոր դասերի, տված փորձի համար եւ ներկա եղեք ձեր կյանքին ԱՅՍ օրվան:

 

 Համեմատվեք միմիայն ինքներդ ձեզ հետ

Սա շատ կարևոր պահանջ է՝ կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Ուրիշների հետ համեմատվելը բերում է ինքնագնահատականի իջեցման, բարդույթների ձևավորման: Մի արեք դա: Մեզնից յուրաքանչյուրն ունի կյանքում իր սեփական ուղին եւ հաջողության հասնելու սեփական հնարավորությունները: Միակ մարդը, ում Դուք պետք է հաղթեք եւ հաղթահարեք, ինքներդ եք: Դուք եք Ձեր միակ իսկական «մրցակիցը»:

 Եվ վերջում, մի քանիսը այն խորհուրդներից, որ իրենց համար մշակել են Հարվարդի համալսարանի ուսանողները: Դրանց հիմքում կրթության հարցն է, բայց եթե «սովորել» բառը մի կողմ թողնենք, այդ խորհուրդները կիրառելի են կյանքի համար առհասարակ:


- Եթե դու հիմա քնես, քեզ երազում, իհարկե, կայցելի երազանքդ: Բայց եթե քնի փոխարեն ընտրես սովորելը, ապա կյանքի կկոչես երազանքդ:

- Հաջողության հասնելու հնարավորություն ունի յուրաքանչյուրը: Բայց հաջողությունն այցելում է միայն ինքնակատարելագործման եւ վճռականության հետ:

-       Հաջողության համար թափվող ջանքերը միայն հաճույք են:

-       Այսօրը երբեք չի կրկնվի:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4463 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11646 անգամ
04.05.2026
Դիտվել է 1589 անգամ
06.05.2026
Դիտվել է 369 անգամ
07.05.2026
Դիտվել է 306 անգամ
08.05.2026
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster