Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շուրթերս բնական են. չե՞ք հավատում` հարցրեք Ռոնալդուին. ԻՐԻՆԱ ՇԵՅՔ

15.12.2012

Ուսուցչուհու և ճարտարապետի ընտանիքում 1986-ի հունվարի  6-ին  ծնվում է գեղեցկուհի աղջնակ, որին անվանում են Իրինա: Նրա մանկությունն այնքան էլ հեշտ չի անցնում: Շուտով, երբ ընտանիքը տեղափոխվում է Չելյաբինսկ, մահանում է Իրինայի հայրը: «Ես մեծացել եմ հաշտ ընտանիքում: Ծնողներս շատ էին սիրում իրար, իսկ հայրս միշտ երես էր տալիս մեզ: Նրա կորուստն իմ կյանքում մի մեծ բաց թողեց»:

Մայրը` Տատյանան, ստիպված էր օր ու գիշեր աշխատել, որպեսզի կարողանա մեծացնել 2 աղջիկներին: Համաշխարհային մասշտաբի սուպերմոդելը  միշտ ծաղրի է ենթարկվել համադասարանցիների, բակի երեխաների կողմից: «Ես երբեք դուր չեմ եկել տղաներին: Դպրոցում ինձ «չոփիկ», «չունգա-չանգա» էին ասում, քանի որ նիհար էի ու բարձրահասակ, մուգ մաշկով և հաստ շուրթերով»:

Իրինան երազում էր շարունակել մոր ուղին, դասավանդել գրականություն, քանի որ  մանկության տարիներին իր սիրելի զբաղմունքն ընթերցանությունն էր: Ավարտելով դպրոցը` քրոջ հետ ընդունվում է տնտեսագիտական քոլեջ: Սակայն երկու գեղեցկուհիների հետաքրքրությունները քոլեջով չէին սահմանափակվում: Տարբեր խմբակներ էին հաճախում աղջիկները: Իսկ շուտով մոր ընկերուհիների հորդորով Իրինան որոշում է փորձել իրեն մոդելային աշխարհում: «Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել իմ հաջողություններին:Իմ ինքնագնահատականն այնքան ցածր էր, որ ինձ թվում էր,թե ծաղրում են ինձ` ասելով, որ շատ գեղեցիկ եմ»:

Իրինային գրեթե ստիպելով տանում են «Միսս Չելյաբինսկ-2004», որտեղ անհավանական հեշտությամբ Իրինա Շեյքը դառնում է հաղթող: Հենց այստեղից էլ սկսվում է աղջկա մոդելային կարիերան: Շուտով Իրինան թողնում է քոլեջն ու սկսում զբաղվել կարիերայով: Նրա գրավում է  հայտնի մոդելային գործակալների ուշադրությունը: Շուտով սկսվում են նաև առաջարկները: Արդեն 2005թ. Իրինային առաջարկում են իրենց հետ համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ: Նրան հրավիրում են Եվրոպա, ուր աղջիկը սկսում է նկարահանվել տարբեր գովազդներում, մասնակցել ցուցադրությունների: «Իմ երազանքն էր դուրս գալ մեր փոքրիկ քաղաքից, տեսնել աշխարհը, առաջ շարժվել, չսահմանափակվել»:

Կարիերայի պահանջով Իրինան որոշում է փոխել ազգանունը. Շայխլիսլամովան դառնում է Շեյք: 2007թ. Իրինան առաջին անգամ հայտնվում է մասշտաբային գովազդային ընկերությունում` գովազդելով Intimissimi ներքնազգեստի բրենդը: Նա դառնում է ընկերության դեմքը: Նրան հաջողվում է նաև հայտնվել  Sports Illustrated ամսագրի շապիկին: Դրա համար Իրինան շատ լուրջ մրցույթ է հաղթահարում և առաջ անցնում 10 փորձառու մոդելներից:  Սա իսկական հաջողություն էր նրա համար: Դիզայներական տները սկսեցին ուշադրություն դարձնել այս նորահայտ գեղեցկուհու վրա, ով հստակ քայլերով առաջ էր շարժվում մոդելային աշխարհում: Շուտով նրան հրավիրում են համագործակցության այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են  Guess, Lacoste, La Perla և այլն: Նրա մասին գրեցին հեղինակավոր  Glamour, Elle, Woman, Jalouse և  GQ ամսագրերը:

Շուտով իրականացավ մոդելի ևս մեկ երազանք` աշխատել ԱՄՆ-ում: Իրինայի էկզոտիկ տեսքը բացում էր նրա առաջ բոլոր դռները: Միայն այն փաստը, որ արդեն լայն ճանաչում ստացած մոդելին 4 սեզոն շարունակ հրավիրում էին նկարահանվել Sport Illustrated Swimsuit տարին մեկ անգամ լույս տեսնող չափազանց հայտնի ամսագրում, Իրինային մտցրեց բոլոր վարկանիշային աղյուսակների լավագույն հորիզոնականները:

2010թ. Իրինայի համար շրջադարձային հաջողությունների տարի էր: Նրան առաջարկում են դառնալ Armani Exchange նորաձևության տան դեմքը, որը Իրինայի թռիչքային առաջընթացի վառ ապացույցն էր: «Ես չէի հավատում, ինձ թվում էր, թե նրանք մի անգամ էլ կնայեն նկարներս ու կմերժեն ինձ: Ես երբեք իմ նկարները նայելիս էյֆորիայի մեջ չեմ եղել, միշտ աչքի են ընկել թերություններս»: 


Հենց այս ընկերության գովազդի նկարահանումների ժամանակ Իրինա Շեյքը ծանոթանում է միլիոնավոր ֆուտբոլասերների կուռք Ռոնալդուի հետ: «Նրա տոլերանտությունը, նրա ուշադրությունը իմ նկատմամբ, ժամերով հեռախոսազրույցները, նվերներն ինձ խելքահան էին արել: Սկզբում ինձ թվում էր, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, բայց  շարունակվում է մինչ այսօր: Նա ինձ երջանկացնում է ամեն օր»: 

 Իրինան արդեն բավականին մեծ ճանաչում ուներ, երբ նրա կյանքոմ հայտնվեց աշխարհի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը`Ռոնալդուն: Սակայն աղջկա անձնական կյանքը  ավելի է մեծացնում նրա ճանաչվածությունը, նրա մասին խոսում են բոլոր ֆուտբոլասերները, նրա քայլերին սկսում են հետևել Ռոնալդուի միլիոնավոր երկրպագուհիները: Այս անհավանական ռոմանտիկ զույգը կարող է ազատ զբոսնել փողոցներում, համբուրվել նավի վրա, գրկախառնվել խանութում, ազատորեն լուսանկարվել և չվախենալ անձնական կյանքը բոլորին հասանելի դարձնելուց: Գրեթե 3 տարի է, ինչ նրանք միասին են: Քիչ չեն եղել նաև փորձությունները նրանց կյանքում: Լրագրողների մեծ հետաքրքրությունն այս զույգի հանդեպ բերում է նաև վտանգավոր հետևանքների: Անընդհատ հյուսվող բամբասանքները  երբեմն խոչընդոտում են այս երկուսի խաղաղ անձնական կյանքին: Վերջերս լրագրողներից մեկը լուրեր էր տարածել Ռոնալդուի դավաճանության մասին, որը հունից հանել էր Շեյքին: Նաև խոսում են այն մասին, թե Իրինան և Ռոնալդուն միասին են մինչև այն պահը, երբ Իրինա Շեյքը կգտնի ավելի հարուստ ու հեռանկարային  զոուգընկերոջ: «Բավական է չարախոսել: Եթե Ռոնալդուն դավաճանում է ինձ, դա Ձեր գործը չէ: Ես ներում եմ նրան, նա էլ ինձ: Թույլ չեմ տա իմ անձնական կյանքը ղեկավարել»:

  Այո, Իրինան վճռական է տրամադրված, նրան չես կանգնեցնի:  Շեյքը հիանալի հարաբերությունների մեջ է նաև Ռոնալդուի տղայի` Ռոնալդու կրտսերի հետ: Նրանք երեքով հանգստացել են ծովափին, մեկնել նավարկության, ձուկ բռնել: «Իրինան խնամում է երեխային իր հարազատի պես: Նրանք այնքան լավ են խաղում միասին, որ ինձ թվում է, թե ես ավելորդ եմ: Ես ու Իրինան շատ փոքրիկներ ենք ունենալու»,- ասում է Ռոնալդուն:

Սուրբ Վալենտինի տոնին Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է անում ռուս մոդելին: Նրանց հարսանիքը մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվում է, սակայն զույգն առաջվա պես միասին է: Դատելով նրանց նկարներից` նրանք հիմա էլ շատ երջանիկ են, և ամուսնությանն էլ կարծես թե շատ չի մնացել: «Կյանքում մեկ անգամ ես ամուսնանում, պետք է մանրակրկիտ պատրաստվել դրան: Չեմ սիրում, երբ  անպատրաստ, խառնաշփոթ հարսանիք է լինում: Բոլոր անհանգստացողներին խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել. ստիպված չեք լինի երկար սպասել, շատ չի մնացել մեր հարսանիքին»:

Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել նորությունների, իսկ մինչ այդ Իրինան բարձրանում է մոդելային կարիեռայի աստիճաններով` միաժամանակ վայելոլով զուգընկերոջ սերն ու հոգատարությունը:

Տարբեր բաներ ստիպում են ինձ սեքսուալ զգալ: Երբեմն դա կարող է լինել անգամ գեղեցիկ մանիկյուրը,  նոր գնված ներքնազգեստը կամ փողոցի տղայից ստացած կոմպլիմենտը: Բայց ես կարծում եմ, որ սեքսուալ զգալու համար, դու միայն պետք է ճիշտ տղամարդ ունենաս կողքիդ, որը կլրացնի քեզ և թույլ կտա առավել սեքսուալ զգալ ինքդ քեզ:

Դու երբեք չես հասնի հաջողության, երբ կյանքումդ ամեն ինչ հարթ լինի: Քեզ պայքարելու ստիմուլ է անհրաժեշտ, առաջ տանող հանգամանք, գուցե նաև կյանքին հակառակը համոզելու ձգտում:

Իմ ու Ռոնալդուի հարաբերությունները, ի դժբախտություն շատերի, շատ լուրջ են:

Երբ ես խոսում եմ անձնականիս մասին, ես շատ զգույշ եմ արտահայտվում, որովհետև մարդիկ ճանճից փիղ են սարքում, իմ մի հոգոցը կարող են համարել դժբախտ կյանքի արտահայտություն:

Հոգնել եմ կրկնելուց, որ իմ շուրթերը բնական են: Ոչ մի պլաստիկ վիրահատության նրանք չեն ենթարկվել: Չե՞ք հավատում` հարցրեք Ռոնալդուին:

 

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 14624 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 341 անգամ
08.05.2024
Դիտվել է 218 անգամ
09.05.2024
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster