Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նախընտրում եմ բազմասիրությունն ու բազմամուսնությունը. ԿԱՐԼԱ ԲՐՈւՆԻ-ՍԱՐԿՈԶԻ

07.12.2012

Սկանդալային փառասե՞ր, թե՞ նրբագեղ ու համեստ լեդի: Նրա կերպարն այնքան է բևեռացված, որ գրեթե անհնար է հասկանալ` ի վերջո ինչպիսին է նա, ում ամենուր հետևում են պապարացիները, ում մասին անընդմեջ գրում են թերթերը, ում անձնական կյանքն ասես ափի վրա է, բայց և ում մասին  մենք, ըստ էության, ոչինչ չգիտենք:

Իտալացի մոդելից մինչև Ֆրանսիայի առաջին տիկին… Ինչպե՞ս Կարլա Բրունին անցավ իր փառքի ճամփան ու դարձավ Կարլա Սարկոզի:

Կարլա Բրունին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 23-ին Իտալիայի Թուրին քաղաքում դաշնակահարուհի Մարիզա Բորինիի և օպերային երգահան,  CEAT ընկերության տնօրեն Ալբերտո Բրունիի ընտանիքում: Ընտանիքն Իտալիայից Ֆրանսիա է տեղափոխվել 1974-ին, քանի որ այդ ժամանակ հայրենի քաղաքում շրջելիս է եղել «Կարմիր խմբավորումներ» ահաբեկչական կազմակերպությունը, որն առևանգում էր հարուստ ընտանիքների երեխաներին: Ալբերտո Բրունիի մահից հետո պարզվել է, որ Կարլան նրա հարազատ աղջիկը չէ: Պարզվել է, որ Մարիզան լույս աշխարհ է բերել Կարլային սիրեկանի` բիզնեսմեն Մոուրիցիո Ռեմերտի հետ հարաբերությունից հետո: Շատերն ասում են, որ Կարլայի` հետագայում ունեցած սիրեկանների թիվը բնավորության այն գիծն է, որ նա ժառանգել է մորից:

Կարլա Բրունին նախնական երաժշտական կրթությունն ստացել է շվեյցարական մի դպրոցում` սովորելով կիթառ ու դաշնամուր: Այս կրթությունը նա համատեղել է մոդելային գործունեության հետ: Ավարտելով դպրոցը` ընդունվել է Սորբոնի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետ, բայց կիսատ է թողել ուսումն ու ամբողջովին տրվել մոդելային կարիերային:

Իբրև մոդել նա  շատ արագ հասել է հաջողության` մի քանի տարում դառնալով Guess-ի ու Versace-ի դեմքը և մտնելով աշխարհի 10 ամենահայտնի մոդելների շարք: Տղամարդիկ խենթանում էին նրա համար: Մոդելային կարիերայի տարիներն նա հանդիպել է այնքան տղամարդկանց հետ, որոնց բոլորի անունները հնարավոր չէ նշել: Նրանցից էին երգիչներ Միկ Ջագտերը, Էրիկ Կլեպտոնը, միլիոնատեր Դոնալդ Տրամպը, դերասաններ Կեւին Կոնստները, Վինսենտ Պերեսը, Չարլզ Բարլինգը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը: Այս տարիներին Կարլայի հրապարակած ամենահայտնի արտահայտությունը հետևյալն է. «Ժամանակ առ ժամանակ ես թույլ եմ տալիս ինձ միասերություն, բայց իրականում նախընտրում եմ բազմասիրությունն ու բազմամուսնությունը»:

Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, բազմասեր է Կարլան ոչ միայն անձնական կյանքում, այլև կարիերայում: 29-ամյա  հաջողակ մոդելը մի օր ուղղակի որոշեց ու լքեց մոդելային աշխարհը: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ նա սկսել է  զբաղվել երգարվեստով, և չի կարելի ասել, թե դա ինքնաբուխ ու անարդյունավետ որոշում էր: Նա ձայնագրեց բազմաթիվ երգեր, որոնց հեղինակը հենց ինքն էր, թողարկեց ալբոմներ: Քննադատների կարծիքով երգչուհիԲրունիի հիմնական արժանիքը լիրիկական կատարումներն են: Նրա հեղինակած երգերի մեծամասնությունը բլյուզ կամ դանդաղ ռոք ոճերում են: Իբրև երգչուհի նա հայտնիության պիկին հասավ շնորհիվ «Ինչ-որ մեկն ինձ ասաց» /«Quelqu'un m'a dit»/ երգի:

Եկավ պահը, երբ թվաց, թե Կարլայի կյանքում վերջապես միասերության շրջան է: Նա սկսեց ապրել ֆրանսիացի գրող Ժան-Պոլ Էնթովենի հետ: Ամեն ինչ կարգին էր, քանի դեռ կրկին չեկավ բազմասիրության էտապը, երբ Կարլան որոշեց միաժամանակ սիրավեպի մեջ լինել թե' Էնթովենի, թե' նրա որդու` սկսնակ փիլիսոփա Ռաֆայելի հետ, ով այդ ժամանակ օրինական կին ուներ` Ժուստին Լեւին, ով հայտնի փիլիսոփա Բերնար-Անրի Լեւիի դուստրն էր: Որոշ ժամանակ անց Բերնար-Անրի Լեւին գրեց «Ոչ մի լուրջ բան» գիրքը մի երիտասարդ կնոջ մասին, ում քթի տակից անամոթաբար «գողացել էին» ամուսնուն: Ինչևէ, քայքայելով երիտասարդ ընտանիքը, Կարլան նաև լույս աշխարհ բերեց Ռաֆայելի որդուն` Օրելյանին, իսկ 2007-ին ուղղակի լքեց Ռաֆայելին:

Այս բաժանությունից ամիսներ անց մամուլը սկսեց գրել Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ինչ-որ սիրավեպի մասին: 53-ամյա Սարկոզին այդ ժամանակ նոր-նոր ավարտում էր իր երկրորդ ամուսնալուծության գործընթացը, բայց լուրեր էին պտտվում, թե արդեն երրորդ անգամ է պատրաստվում ամուսնանալ: Ընտրյալը Կարլա Բրունին էր:

Զույգին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ` նրանք ծանոթացել էին ու սիրահարվել ընդհանուր ընկերներից մեկի` իմիջմեյքեր Ժակ Սեգելի տանը կազմակերպված հավաքույթի ժամանակ` 2007-ի նոյեմբերի վերջին: Կարլան այդ երեկույթին ժամանած էր եղել կիթառով, նրանք զրուցել էին, Սարկոզին ուղեկցել էր նրան տուն: Իսկ շաբաթներ անց պապարացիները նկատել էին Կարլային նախագահի աշխատասենյակից դուրս գալիս: «Գայթակղեց», - ասել էին Կարլայի ընկերուհիները:

Իսկ նախկին մոդելը առանց վարանելու շատ շուտով ընդունեց նախագահի ամուսնության առաջարկը: Ծանոթության հաջորդ տարվա ընթացքում նրանք ամուսնացան: «Իմ հարսանեկան ճանապարհորդությունը 20 րոպե տևողությամբ զբոսանքն էր Վերսալյան ամրոցի շրջակայքում, և դա լավագույն ուղևորությունն էր, որ կարելի է պատկերացնել», - ասաց Կարլան հարսանիքից հետո տված առաջին հարցազրույցի ընթացքում:

Ամուսնությունից անմիջապես հետո Կարլան հայտարարեց, որ չի պատրաստվում հետաքրքրվել քաղաքականությամբ, որ նախագահի հետ իր ամուսնությունի պատճառ չի լինի, որ ինքը թողնի երգչուհու կարիերան. «Ես երբեք չեմ խառնվում նրա կառավարական գործերին: Դա նույնքան ծիծաղելի կլինի, եթե նա խորհուրդ տա ինձ գրել երգ այս կամ այն ոճում: Մենք տարբեր մասնագիտություններ ունենք և չպետք է խանգարենք իրար»:

Բայց շատ շուտով հասկանալի դարձավ, որ քաղաքականություն մտնել չցանկացող Կարլան երբեմն-երբեմն պատրաստվում է անուղղակի քաղաքական հայտարարություններ անել: Օրինակ, նա թույլ տվեց իրեն հրապարակավ վատ արտահայտվել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հասցեին:

Շատ շուտով ֆրանսիական նախագահական ընտանիքում համալրում եղավ: Կարլան լույս աշխարհ բերեց նախագահի դստերը, ում անունը Ջուլյա դրեցին:

Հայտնի է, որ հենց Կարլայի ազդեցությամբ Ֆրանսիայի նախագահը բավական լուրջ քաշ գցեց, ինչին հետևեց ֆրանսիացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների` իրենց կազմվածքին հետևելու տենդենցը: Բայց մամուլը ողջ ընթացքում գրում էր, որ ներքին «կանոնադրությամբ» բոլոր պաշտոնյաները, ովքեր չէին համաձայնի նիհարել, կազատվեին պաշտոններից: Կարլան չափազանց խիստ դիետա էր մտածել ամուսնու համար: Այն աստիճանի, որ վերջինս մի առավոտյան մարմնամարզության ժամանակ պարզապես կորցրեց գիտակցությունն ու հայտնվեց կլինիկայում: Դե ինչ կարելի է ասել. հեշտ չէ լինել սուպերմոդելի ամուսին:

Իսկ ամեն ինչ ավելի է բարդանում, եթե այդ սուպերմոդելը նաև աղմկահարույց անցյալ ունի: 2010-ին Ֆրանսիայում հրապարակվեց Կարլա Բրունիի կենսագրությունը` «Կարլա. գաղտնի կյանք» վերնագրով: Հեղինակը լույս էր սփռում Ֆրանսիայի առաջին տիկնոջ բարքի ու նախկին կյանքի վրա, պատմում սիրավեպերի ու բնավորության մասին` հիմք ընդունելով նրա շրջապատի գաղտնի աղբյուրների ու նախկին սիրեկանների պատմությունները: «Անտի-Լեդի Դի» կամ «շրջազգեստով Դուն Ժուան»` ահա, թե ինչպես էր ներկայանում Կարլա Բրունին այդ գրքում: Կենսագրությունը լուրջ աղմուկ բարձրացրեց: «Կարլան, որին ճանաչում են ֆրանսիացիները, իրական չէ». սա էր այն մեսիջը, որ փոխանցում էր գիրքը:

Կենսագրության բարձրացրած աղմուկը փոքր- ինչ լռեցնելու համար կառավարական ընտանիքը սեփական հրատարակությամբ մեկ այլ գիրք թողարկեց` Կարլա Բրունիի կենսագրությունը` ըստ իր հիշողությունների` «Կարլան ու կարիերիստները»: Այս քայլը բնական էր: Բանն այն է, որ սկանդալային կենսագրությունը շատ արագ, գուցե և իրավացիորեն, կապվեց նախագահի վարկանիշն իջեցնելու նրա հակառակորդների փորձի հետ: Ամբիցիոզ առաջին տիկնոջ կերպար ստեղծելը ուղղակիորեն հարված էր Սարկոզիի առանց այդ էլ խաթարված հեղինակությանը:

Ինչևէ, աղմուկը մարեց, իսկ Կարլա Բրունին ամիսներ անց հայտարարեց, որ չի ցանկանա ամուսնուն վերընտրված տեսնել: «Եթե ամուսինս չառաջադրվի նախագահական ընտրություններին, մենք վերջապես հնարավորություն կստանանք թուլանալու և վայելելու մեր հարաբերությունները», - ասաց Կարլան:

Սարկոզին, սակայն, առաջադրվեց: Սկսվեց քարոզարշավը, որի շուրջ Սարկոզին կենտրոնացրեց ողջ ուժերն ու էներգիան: Կարլան լրջորեն սկսեց անհանգստանալ. «Ես վախենում եմ նրա առողջության համար: Նա ընդհանրապես չի մտածում իր մասին, աշխատում է օրը 20 ժամ: Պարտքի անչափելի զգացումը թույլ չի տալիս նրան հանգստանալ անգամ տանը: Նա չի խնայում իրեն, և ես վախենում եմ… Իսկ եթե հանկարծամա՞հ լինի», - բողոքեց Ֆրանսիայի առաջին տիկինը: Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ ամուսնու քարոզարշավներին անձամբ մասնակցող Կարլա Բրունին  իրոք հալումաշ է եղել: Նախկին սուպերմոդելը ընկճված ու անխնամ տեսք ուներ քարոզարշավի օրերին: Բացի այդ, "Комсомольская правда" թերթը, հղում կատարելով ընտանիքի մտերիմներից մեկին, գրեց' Կարլայի անհանգստությունն ու ուժեղ սթրեսը բերել են նրան, որ վերջինս ստիպված կաթից կտրել է իր փոքրիկին' Ջուլյային, որին ի սկզբանե ցանկանում էր մայրական կաթով կերակրել 8 ամիս:

Ի վերջո, սակայն, կատարվեց այն, ինչ գուշակում էր Կարլան, Սարկոզին չվերընտրվեց: Նա իր տեղը զիջեց Ֆրանսուա Օլանդին, որի կինն էլ փոխարինեց Կարլա Բրունիին Ֆրանսիայի առաջին տիկնոջ դերում: Հուսանք, որ գոնե դրանից հետո Բրունին ու Սարկոզին կարողանում են վայելել ընտանեկան ներդաշնակությունն ու իրենց հարաբերությունները:

 

Դուք հարցնում եք, թե ինչում եմ երգերիցս մեկում գրել, որ 30 սիրեկան եմ ունեցել: Դա հանգի համար է արվել. 30-ը ավելի լավ է հնչում, քան 15-ը:

Խոսելն ավելի հեշտ է, քան գործելը: Ես տեսնում եմ, որ չկա մեծ տարբերություն ֆրանսիական աջակողմյան ու ձախակողմյան ուժերի միջեւ: Բայց տարբերություն կա նրանց միջեւ, ովքեր գործում են և նրանց, ովքեր միայն խոսելով են զբաղված:

Ես ընդամենը ֆոլկ-երգչուհի եմ:

Ես պայքարում եմ միայն երկու բանի դեմ` համընդհանուր աղքատության և համընդհանուր անհանդուրժողականության:

 

Լարա Առաքելյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

 

Դիտվել է 8541 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 364 անգամ
08.05.2024
Դիտվել է 220 անգամ
09.05.2024
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster