Լավագույն զույգը թենիսում` Վինչի - Էրանի
28.11.2012
Իտալացիներ Ռոբերտա Վինչին ու Սարա Էրանին Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) վարկածով ճանաչվել են զուգախաղերի լավագույն զույգ, հայտնում է WTA-ի պաշտոնական կայքը։
Վինչի – Էրանի զույգն այս մրցաշրջանում հաղթող է ճանաչվել 8 մրցաշարերում, այդ թվում՝ Roland Garros-ում եւ US Open-ում։ Իտալուհիները հասել են նաեւ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Վինչի – Էրանի զույգը գլխավորում է զուգախաղերի WTA-ի վարկանիշային աղյուսակը։ Բացի այդ, 25-ամյա Էրանին 2012-ին արժանացել էր «Տարվա առաջընթաց» մրցանակին։
news.am Դիտվել է 2586 անգամ
|