Բազմապրոֆիլ կյանք
20.02.2012
«Ես»-ը վիրտուալ աշխարհում հրաշքով դառնում է հոգնակի թվով դերանուն: Այո, օրերն առանց զվարճանքի չեն անցնի, եթե մի հարեմ «պրոֆիլ» (profile) ունես Facebook-ում: Կարող ես լինել «նա», հետո' մի ուրիշ «նա», փորձել երրորդ, չորրորդ, հինգերորդ… «նա»-ն: Ոչ ոք քեզնից քո վիրտուալ հետագծի վրա անձնագիր չի պահանջում, եւ ոչ էլ որեւէ սահմանադրության մեջ նշված է. «Դու միակն ես, անկրկնելի, ուրիշ մեկը լինելու վիրտուալ փորձերը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
Նախկինում մարդը, կարծում եմ, երբեք չի շոշափել ազատության նման սահմաններ: Ազատություն անգամ ինքդ քեզնից. չես ուզում' դու դու չես… Նաեւ պատասխանատվությունից խուսափելը երբեք այսքան հեշտ չի եղել: Հնարավոր է ապրել միանգամայն անկշռության մեջ. կան գործողություններ, չկան «գործողները»:
Մարդահամարի հարցաթերթիկի մեջ վաղուց ժամանակն է ընդգրկել «Քանի՞ պրոֆիլ ունես» հարցը: Դա արդեն ինչ-որ բան է փոխում: Կարելի է դրանով որոշել, ասենք, էթնիկ ակտիվությունը, չգիտեմ…
Լինենք ավելին, քան login-password:
Տ.Մ. Դիտվել է 2326 անգամ
|