Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Բարբադոսի «Բարբին» 24-ամյա «վիշապ» է. ՌԻՀԱՆՆԱ

20.02.2012

Նրան արդեն հասցրել են համեմատել հեքիաթների բոլոր գեղեցկուհիների հետ: Երբ ընդամենը 19 տարեկանում Ռիհաննան (Rihanna) նվաճեց փոփի թագավորությունը, բոլորն արձանագրեցին մերօրյա երջանիկ Մոխրոտի հայտնությունը: Այո՛, նրա կյանքի պատմությունը հեռու չէ հայտի հեքիաթի սյուժեից, միայն թե հեքիաթում կարծեմ թե չկա, որ Մոխրոտին «բարի փերին» տվել էր նաեւ 172 սանտիմետր հասակ, ինչպես Ռիհաննային, կատարյալ կազմվածք (91-64-88 )...

Ռիհաննային անվանում են «Բարբի՝ Բարբադոսից»՝ նրա էկզոտիկ ծննդավայրի անունով: Փոփի արքայադուստրն այսօր՝ փետրվարի 20-ին, դառնում է 24 տարեկան. նա ծնվել է վիշապի տարում:

Ռիհաննան (Ռոբին Ռիհաննա Ֆենտի) R&B և փոփ ոճերի համաշխարհային ճանաչում ունեցող կատարողներից է: Նա ծնվել եւ մինչեւ ԱՄՆ տեղափոխվելն ապրել է կարիբյան Բարբադոս կղզում՝ Սենթ Մայքլ քաղաքում: Երգչուհու կարիերան նրան 16 տարեկանում տարավ Միացյալ Նահանգներ: Հարցազրույցներից մեկում երգչուհին ասել է. «Ինձ համար ամենադժվարն այն մարդկանցից հեռու մնալն էր, ում գիտեի: Բոլորը' իմ ընտանիքը, ընկերները, մնացին Բարբադոսում: Ես սկսեցի սովորել վստահել նոր մարդկանց, իսկ դա այնքան էլ հեշտ չէր»:

Ռիհաննան շատ դժվար մանկություն է ունեցել: Դեռ փոքր հասակից հոր հետ հագուստեղեն է վաճառել շուկայում: Ընտանեկան բարդ դրությունը նրա մոտ խրոնիկ գլխացավերի պատճառ դարձավ: Բժիշկներն անգամ գլխուղեղի ուռուցք էին ախտորոշում:
2003 թվականը ճակատագրական եղավ Ռիհաննայի համար. նա հանդիպեց ամերիկացի պրոդյուսեր Էվան Ռոջերսին նրա կնոջ միջոցով: «Ես շնորհակալ եմ իմ պրոդյուսերին, նա տաղանդավոր անձնավորություն է և հիանալի ուսուցիչ: Նրանք իմ մեջ բացահայտեցին երգահանի: Ես շատ բան սովորեցի և միանգամից մեծացա»:

Ռիհաննան և նրա 2 ընկերուհիները, որ խումբ էին կազմել, ներկայացան Էվանին հյուրանոցում: Ավելի ուշ պրոդյուսերն ասել է. «Այն պահին, երբ Ռիհաննան մտավ սենյակ, այնպիսի տպավորություն էր, որ խմբի մյուս անդամները գոյություն չունեին»:

Էվանն այդ օրն անմիջապես նշանակեց հաջորդ լսումը, բացի այդ նա ցանկություն հայտնեց ծանոթանալ նրա մայրիկի հետ, քանի որ Ռիհաննայի տասնվեց տարին դեռ չէր լրացել...

Այդ տարի Ռիհաննան դպրոցում հաղթեց գեղեցկության եւ երգի մրցույթում' կատարելով Մրայա Քերիի «Հերոս» (Hero) երգը: Հաջորդ ողջ տարին Ռիհաննան մոր հետ գնում էր Ռոջերսի մոտ' Ստեմֆորդ քաղաք՝ դասերի:

2005 թվականին նա թողարկեց առաջին ալբոմը «Արևի երաժշտությունը» (Music of the Sun): Չանցած մեկ տարի' հայտնվեց նրա երկրորդ ալբոմը' «Ինձ պես մի աղջիկ» (A girl like me): Նրա երրորդ ալբոմը, որը կոչվում է Good Girl Gone Bad ( «Լավ աղջիկը գնացել է քնելու», 2007), ռեկորդներ սահմանեց: Նրանում ընդգրկված բոլոր երգերը հիթեր դարձան՝ «Անձրևանոցը» (Umbrella), «Խոնարհվիր» («Take a Bow»), «Մի դադարեցրու երաժշտությունը» («Don't Stop the Music»)... Ալբոմն ինը մրցանակ է ստացել «Գրեմմի» մրցանակաբաշխությունում:

Երիտասարդ, բայց տաղանդավոր երգչուհու վրա սևեռվեց բոլորի ուշադրությունը: Չկա մի այնպիսի երաժշտական մրցանակաբաշխություն, որտեղ ներկայացված չլինեն Ռիհաննայի երգերը, ու չկա մի մրցանակաբաշխություն, որտեղից նա դատարկաձեռն վերադառնա: Երգչուհու ալբոմները վաճառվում են անվանական արագությամբ: Այդ իսկ պատճառով նա 2007 թվականին World Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ստացավ «Ամենավաճառվող երգչուհի» մրցանակը: Ամեն անգամ նոր կերպարով բեմում հայտնվող Ռիհաննան միլիոնավոր երտասարդների կուռքն է: Նրա կանաչ աչքերը, սլացիկ հասակը, սեքսուալ կազմվածքը մշտապես ամենահայտնի ամսագրերի շապիկներին են: Իսկ Venus Breeze-ը Ռիհաննային անվանել է «Աստվածուհու ոտքեր ունեցող» երգչուհի:

Նրա բոլոր երգերը դառնում են հիթեր: Դրա վառ օրինակն է 2010 թվականին «Ես սիրում եմ քո ստելու ձևը» (Love the Way You Lie), որը ներկայացրեց ռեպ երգիչ Էմինեմի հետ:

Նրա երկրպագուները շատ չսպասեցին նոր հիթեր ունենալուն: 2011 թվականի սեպտեմբերին թողարկվեց Ռիհաննայի վեցերորդ ալբոմը' Talk That Talk, որտեղ ներկայացվել էր «Մենք գտանք սերը» (We Found Love), և «Դու ես միակը» (You Da One) սինգլները:

Պակաս բուռն չէ նաեւ Ռիհաննայի անձնական կյանքր: Իր առաջին ընկերոջ'Քրիս Բրաունի և նրա «հարվածի» մասին հենց ինքը Ռիհաննան հարցազրույցներից մեկում ասում է. «Մեկ տարի առաջ ես ուղղակի ապշել էի: Նա իմ ամենալավ ընկերն էր: Բայց մի գիշերը կարողացավ փոխել ոչ միայն մեր ընկերությունը, այլ նաև մեր կյանքը: Ես ուղղակի ուզում էի արթնանալ և այդ ցավը չզգալ: Ես ուզում էի նորից նրա հետ լինել կամ ընդմիշտ մոռանալ նրան: Ես ուղղակի չեմ ուզում այդ ցավը զգալ»:

 

Քրիս Բրաունը մի քանի անգամ ապտակել էր երգչուհուն' թեժ վեճի ժամանակ: Ռիհաննան և Քրիսը նմանատիպ տատու էին արել իրենց վզին՝ փոքրիկ աստղիկներ: Բաժանումից հետո Ռիհաննան աստղիկները շարունակել էր մինչև թիաըկ և ստացել գեղեցիկ «աստղային ճանապարհ»:

Նրա հետ կապը խզելուց հետո երգչուհին սկսեց հանդիպել բասկետբոլիստ Մեթթ Քեմպի հետ: . «Ես ընկեր ունեմ: Երջանիկ եմ: Միայն նրա հետ եմ հասկանում, որ հարմարավետ զգալը այդքան հեշտ է: Կյանքս քաոսային է, բայց օրվա վերջում ամեն ինչ իր տեղն է ընկնում»: Ռիհաննայի խոսքով, միայն իր ընկերն է, որ չի թողնում՝ ինքը խելագարվի: Չանցած մեկ տարի, այդ աներևակայելի թվացող սիրո պատմությունը նույնպես ավարտվեց: Ինչպես գրեցին լրատվամիջոցները, նրանց հարաբերություններն այդքան էլ լուրջ չէին, ինչքան երևում էին: Նրանք պարզապես լավ ժամանակ էին անցկացնում: Բայց ինչպես երևում է, աստղն իր հիշողության մեջ միշտ կպահի Քեմփին, ում հետ Նյու Յորք արեց իր հերթական դաջվածքը' կրծքավանդակից վերև՝ վզի ձախ կողմում: Գրվածքը ֆրանսերեն է՝ Rebelle Fleur, որը թարգմանաբար նշանակում է «ապստամբ ծաղիկ»: Ռիհաննան այժմ ազատ է և հավատացնում է, որ զբաղվում է կարիերայով:

Ռիհաննան ունի 14 դաջվածք մարմնի ամենատարբեր մասերում, ամեն մեկը՝ ինչ-որ առիթով: Դրանցից ամենաառաջինը ականջի վրա է. Այն արել է Չինաստանում իր տասնութամյակին. ընկերուհու ծննդյան ամսաթիվն է, «ում սիրում է ավելին, քան ընտանիքի անդամներից ոմանց» ...

Միշտ անկանխատեսելի երգչուհին նկարահանվել է Փիթեր Բերգի «Ծովային ճակատամարտ» ֆիլմում, որը կհայտնվի էկրաններին այս տարի:

Ավելի լավ է մեկ րոպե լինել խիզախ նրա համար, ում սիրում ես, քան վախկոտ՝ ամբողջ կյանքում, և հավերժ կորցնես սերդ:

Ինձ դուր է գալիս կերպարային Էկսպերիմենտներ անել: Երբեմն դա աղջկական կերպար է, բայց երբեմն էլ ուզում եմ ահավոր լինել:

Ֆիթնեսը պետք է ոչ միայն լավ տեսք ունենալու, այլև առաջին հերթին լավ զգալու համար:

Մարմնիս ամենասիրելի հատվածը հետույքս է:


                                                                                                                          Հասմիկ  Մելիքսեթյան

Դիտվել է 16539 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1044 անգամ
05.06.2026
Դիտվել է 383 անգամ
06.06.2026
Դիտվել է 354 անգամ
09.06.2026
Դիտվել է 226 անգամ
10.06.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster