Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Եթե վաղը մարմնավաճառի դեր խաղամ, չի նշանակում՝ մարմնավաճառ դարձա. ԼՈւԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

17.02.2012

Արդեն իսկ մեծ աղմուկ հանած «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրեմիերան  հետաձգումներից հետո տեղի կունենա մարտի 3-ին: Մինչ ֆիլմի էկրանավորումը կար արդեն սիրված ներակայացումը  Երեւանի պետական կամերային թատրոնում: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արա Երնջակյանն է: Լուիզա Ներսիսյանը «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի գլխավոր հերոսուհին է: Այն առաջին հայկական մելոդրաման է' նախատեսված 16 տարեկանից բարձր անձանց համար: Ֆիլմում կերտած համարձակ կերպարի մասին LN-ը զրուցեց Լուիզա Ներսիսյանի հետ:

-Շա՞տ մեծ համարձակություն պահանջվեց Ձեզնից այսպիսի ֆիլմում նկարահանվելու համար:

-Չէի ասի համարձակություն: Դա ուղղակի ճիշտ մոտեցում է դերին: Եթե խոսքը սիրային պատմության մասին է, բուռն երկու օրվա մասին, այդտեղ չես կարող ուղղակի սեթևեթել:

-Իսկ բաց տեսարաններում խաղալու մտավախություն չկա՞ր:

-Ասեմ, որ շատ վստահում եմ ռեժիսորին' Արա Երնջակյանին,գիտեմ նրա պրոֆեսիոնալիզմի մասին՝ թե ինչպես է աշխատում: Ինձնից էլ շատ նա չի ցանկանա կադրում տեսնել տգեղ տեսարաններ: Վստահում եմ նրա էսթետիկ ճաշակին: Նա կադրում ստանում է մաքսիմալ գեղեցիկ տեարաններ:

-Չե՞ք վախենում քննադատություններից:


-Չեմ վախենում, որովհետև այն շատ անկեղծ սիրային պատմություն է, և ինձ թվում է՝ կգնահատի հանդիսատեսը: Իսկ քննադատություն միշտ էլ կա: Եթե քննադատություն չկա, նշանակում է դու ոչ ապրում ես, ոչ ստեղծագործում: Մարդկային տեսակներն ու ճաշակները շատ տարբեր են, չես կարող բոլորին հաճոյանալ:

-Իսկ ֆիլմը համապատասխանո՞ւմ է մեր ազգային մենթալիտետին: Ի՞նչ եք կարծում, հանդիսատեսը ճի՞շտ կընկալի:

-Կախված է հանդիսատեսից: Նայած թե նա ինչ միջավայրում է ապրում, ոնց է արթնանում,աշխատանքի գնում, մի խոսքով' իր կենսաձևից է կախված:Եթե նա հոգով ազատ է, գիտի, որ եթե ինչ-որ բան հանձնված է կադրին, չի նշանակում, որ դա այդ մարդու անձնական կյանքն է կամ տեսակը: Եթե ես վաղը մարմնավաճառի դեր խաղամ, դա չի նշանակում, որ ես մարմնավաճառ դարձա: Պետք է մտածել՝ ինչքանով է դերասանը տվյալ պահին ճիշտ մատուցում պատմությունը: Ինչքանով էր անկեղծ ու կարողացավ արդյոք հուզել իրենց: Խոսքս, իհարկե, բանականություն ունեցող մարդկանց մասին է, իսկ մարդիկ լինում են տարբեր…

Ֆիլմի մյուս հերոսը ազգությամբ վրացի Դավիթ Քացարավան է: Ֆիլմի հիմքում տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ է, որը հասնում է իսկական աբսուրդի:
Անհավանական անցումներ ու հոգեբանական բախումներ, անսպասելի պոռթկումներ ու բռնկումներ, սեր ու հիասթափություն, ափսոսանք ու երջանկություն, սուր ու անմիջական դիալոգներ. այս ամենը՝ 78 րոպեների ընթացքում:

Պատահականություններ, որոնք կարող են փոխել ճակատագրեր, առաջին հայացքից սովորական թվացող սիրախաղ ու անսովոր հանգուցալուծում…

                                                                                                                                 Նելլի  Ղարիբյան

 

Դիտվել է 6342 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 570 անգամ
15.05.2024
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster