Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ուշանո՞ւմ եք. դիմահարդարում եւ սանրվածք հաշված րոպեներում

28.09.2012

Եվ Դուք կրկին քնած եք մնացել: 5 րոպեից պետք է դուրս գաք տնից, բայց ինչպե՞ս, եթե դեռ  չեք հարդարել մազերը, չեք դիմահարդարվել: Սովորաբար կանայք ասում են, որ առավոտյան դիմահարդարման համար 20-30 րոպե ժամանակ են հատկացնում: Դե ինչ, հիմա Դուք այդ հնարավորությունը չունեք, իսկ եթե օգտվեք LN-ի խորհուրդներից,  գուցե արդեն կարիք չունենաք 20 րոպե դիմահարդարվելու: Եթե մինչև դուրս գալը  Դուք ունեք….

15 րոպե

Իհարկե, ժամանակի մեծ մասը կծախսեք հագնվելու վրա, այնպես որ մազերին և դիմահարդարմանը կմնա ընդամենը 7 րոպե: Տոնային կրեմների ժամանակ չկա, բայց այ աչքերի հատվածը մշակել անհրաժեշտ է, որպեսզի թարմ տեսք ունենաք: Եվս մեկ խորհուրդ. մի կողմ  թողեք բոլոր տեսակի սպունգերն ու վրձինները, աշխատեք մատներով:

Մազերը

Առաջինը չոր շամպուն քսեք արմատներին, թող թարմություն տա նրանց և փարթամացնի: Վերցրեք մազերի ոլորիչը (щипцы) և դեմքի մոտ գտնվող մազափնջերը հարդարեք: Ոչ ոք չի կռահի, որ մազահարդարման համար Դուք ընդամենը 3-5 րոպե եք ծախսել:

Դիմահարդարումը

Իսկական փրկություն են կրեմ-դիմափոշիները: Քսեք այն այտերին,  կարող եք այս անգամ ավելի ինտենսիվ դա անել, որովհետև այն պետք է փակի բոլոր թերությունները մնացած միջոցների փոխարեն: Դա  վայրկյաններ կտևի, բայց արդյունքը կլինի գրավիչ:

Մատիտով ընդգծեք աչքի վերևի հատվածը, աղեղների ժամանակ չկա: Դրանք իդեալական հավասարության հասցնելու համար երկար ժամանակ է պետք: Չմոռանաք նաև թարթիչաներկի մասին` 2 շերտ:


 10 րոպե

Մազերը

Վարսահարդարիչից օգտվելու ժամանակ չունենք: Օգնության կգան կոսերը: Նրանք կքողարկեն մազերի յուղոտությունը և հարդարված տեսք կտան Ձեզ:

Այս պահին իսկական փրկություն են նաև թաշկինակները և աբադոկները:

Դիմահարդարում

Սպիտակ մատիտ ներկեք  կոպերը ներսի կողմից: Դա «կբացի» աչքերը: Թարթիչների աճման ուղղությամբ ընդգծեք աչքերը սև կամ շագանակագույն մատիտով: Քսեք նաև երկու շերտ թարթիչաներկ:


5 րոպե

Մազերը

Որպեսզի թաքցնենք յուղոտ արմատները, պետք  է պոչ հավաքել: Սակայն անպայման օգտագործեք գել, թող լինի կոկիկ պոչ: Մի մազափունջ միայն թողեք առանց գելի, որպեսզի փաթաթեք մազակալի շուրջ:

Դիմահարդարում

Քսեք թարթիչները: Դրանք ավելի բաց ցույց կտան աչքերը: Վերցրեք վառ շրթներկ, որքան վառ` այնքան լավ: Դա կշեղի ուշադրությունը Ձեր մինիմալ դիմահարդարումից:  Մի քանի կաթիլ օծանելիք, և Դուք պատրաստ եք:

 Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10607 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1360 անգամ
23.06.2026
Դիտվել է 268 անգամ
25.06.2026
Դիտվել է 148 անգամ
26.06.2026
Դիտվել է 44 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster