Ռիհաննան հայտնի է իր աշխատասիրությամբ: Բոլորը գիտեն, որ նրա կոնքերը սովորականից մեծ են, ու դա երգչուհու հիմնական խնդիրն է, բայց, արիուես, որ ճիշտ սննդակարգով ու մարզումներով երգչուհին կարողանում է այդ թերությունը վերածել առավելության և նրա մարմնի մասին հնարավոր չէ ասել ոչինչ բացի նրանից, որ այն շքեղ է: Եթե ցանկանում եք փորձել Ռիհաննայի դիետան, ապա նախ իմացեք, որ նրա սննդակարգի հիմնական բաղկացուցիչներն են մրգերը, բանջարեղենն ու ձկնեղենը:
Եվ այսպես, աստղը սկսում է իր օրը նախաճաշով, որը ներառում է կիտրոնահյութով տաք ջուր, եփած ձվի սպիտակուց, թարմ արքայախնձոր: Ճաշին նա ընդունում է ձուկ, եփած բանջարեղեն ու կարտոֆիլ, իսկ ընթրում է կրկին որևէ ձկնատեսակով: Եթե Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչպես նա չի հոգնում այդքան ձուկ ուտելուց, ապա պարզապես իմացեք, որ հենց ձուկն է Ռիհաննայի ամենասիրելի ուտելիքը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: