Աշնանային բանջարեղեններից շատերը օգտակար են ոչ միայն օրգանիզմի համար, այլև մաշկի: Փորձեք պատրաստել օգտակար դիմակներ սմբուկից տնային պայմաններում:
Սնուցող դիմակ սմբուկով. վերցրեք 1 ճ. գդալ մանրացված սմբուկ' նախապես կեղևը մաքրած, ավելացրեք 1թ. գդալ մեղր և 1 թ. գդալ ալոե : Ստացված զանգվածի մի մասը բարակ շերտով քսեք դեմքին: Երբ այն մի փոքր չորանա, քսեք նաև մնացած մասը: 5-10 րոպե հետո հանեք դիմակը բամբակով, որից հետո լվացվեք գոլ ջրով: Դրանից հետո դեմքին սառույց քսեք:
Խոնավացնող դիմակ. կտրեք բարակ, երկար շերտեր սմբուկից և դրեք դեմքին: Ծածկեք անձեռոցիկով, 10 րոպեից հանեք: Սրանից հետո ցանկալի է լվացվել կաթով կամ հանքային ջրով: Այս դիմակը հիանալի խոնավացնում է դեմքի մաշկը:
Տոնուսը բարձրացնող դիմակ. մսաղացով անցկացրեք մեկ միջին չափի սմբուկ: 1ճ. գդալ աղացած սմբուկը խառնեք 1ճ.գդալ խնձորի հյութի հետ: Քսեք խառնուրդը դեմքին և վզին, թողեք 15 րոպե: Լվացվեք սառը ջրով:
Սպիտակեցնող դիմակ. թանզիֆը թաթախեք աղացած սմբուկից ստացված հյութի կամ խյուսի մեջ: Դրեք դեմքին 20 րոպեով: Լավ արդյունք ստանալու համար ցանակալի է կրկնել ամեն օր:
Դիմակ պրոբլեմային մաշկի համար. սմբուկը մաքրեք կեղևից, անցկացրեք քերիչի մանր անցքերով: Վրան լցրեք եռացրած ջուր և թողեք 5-7 րոպե: Թողեք ջուրը գոլանա, 1 ճ. գդալ ստացված զանգվածից խառնեք թթվասերի հետ այնպես, որ թանձր զանգված ստացվի: Քսեք դեմքին և թողեք 10 րոպե: Լվացվեք սառը ջրով:
Դիմակ նորմալ մաշկի համար. լավ մանրացրեք սմբուկի միջուկը: Խառնեք 1ճ. գդալ սմբուկը 1ճ. գդալ հատապտղային հյութի հետ: Քսեք դեմքին և թողեք 10-15րոպե: Լվացեք դիմակը գոլ ջրով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: