Դիմահարդարման աշնանային գլխավոր թրենդները. 2012
27.08.2012
2012-ի աշնանային դիմահարդարումը գույների, տեխնիկայի և հմուտ շեշտադրումների համադրություն է: Նոր սեզոնը խորհուրդ է տալիս էսքպերիմենտների դիմել աչքերի և շուրթերի վառ դիմահարդարման հարցում, լինել մաքսիմում բնական:
Smoky eyes-ը շագանակագույն երանգով
Անխոս սա աշնանային դասական մոտեցում է: Շագանակագույն Smoky eyes-ը հիանալի է նայվում թե երկնագույն աչքեր ունեցող շիկահերների դեպքում, թե շագանակագույն աչքերով թխահերների:
Շուրթերի դիմահարդարումը մուգ գույներով
Շուրթերի դրամատիկ դիմահարդարումը աշնան գլխավոր թրենդներից է: Մուգ շրթներկը կհիշեցնի մեզ սև-սպիտակ նկարների ժամանակները: Այն դեմքին հաղորդում է որոշակի խստություն և պահանջում լակոնիկ ու կոկիկ դիմահարդարում' բաց տոներ, «մերկ» աչքեր:
Ֆուտուրիստական աղեղներ
Թեք աղեղներն այս տարի նույնպես թրենդային կլինեն: Դե իսկ գույների հարցում մի սահմանափակվեք:
Քամելիոն' կոպերին
Աշնանային մոխրագույն օրերին մի փոքր շքեղություն հաղորդելու համար դիմահարդարներն առաջարկում են կոկտեյլային դիմահարդարում' բազմագույն ստվերաներկերով: Երանգները պետք է հարթ անցումներով միացնել իրար:
Smoky աղեղներ
Նմանատիպ աղեղները հատկապես նրանց համար են, ովքեր չեն կարողանում ընդգծել աչքերը կոպերի ներսի կողմից: Այսպիսի դիմահադարում պետք է ստանալ յուղոտ մատիտով կամ ստվերաներկ-մատիտներով:
Թարմ հայացք
Սա ոչ դե չդիմահարդարված դեմք է, այլ լավ խնամված, հանգստացած, թարմ տեսք ունեցող: Իսկ այն առանց կոսմետիկ միջոցների դժվար թե հնարավոր լինի ստանալ: Լավագույն երանգները կարամելային, բաց դեղձագույն գույներն են:
Վառ դիմափոշի
Սա այն է, ինչ մեզ պակասում է աշնանը: Այն դիմահարդարմանը կենդանություն, թարմություն և դինամիկություն է փոխանցում: Երանգները' հատապտղային, կարմիր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9556 անգամ
|