Բանանով շեյկ. ամառային խոհանոց
17.08.2012
Երբևէ փորձե՞լ եք համտեսել բանանով այս հիանալի շեյկը' պատրաստված կաթի ու կարամելի համադրմամբ: Եթե ոչ, ապա ժամանակն է: Այս բաղադրատոմսը Ձեզ հաստատ անտարբեր չի թողնի:
Մոտ 4 հոգու համար նախատեսված բանանով շեյկ պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են՝
1. կես բաժակ կարամելի սոուս, 2. 1 հասած բանան, 3. 400 գ վանիլային պաղպաղակ, 4. կես բաժակ կաթ:
Պատրաստման եղանակը.
Հարիչով խառնել սոուսն այնքան ժամանակ, մինչև փրփուր առաջանա: Ավելացնել ոչ խոշոր կտորների բաժանած բանանը, պաղպաղակը, կաթն ու շարունակել հարել ևս 5 րոպե: Պատրաստի շեյկը լցնել բաժակների մեջ և վրան կարամելի խիտ սոուս լցնել, ինչպես սովորաբար վարվում են փորձառու խոհարարները:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3674 անգամ
|