Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Աշխարհի ամենաինտելեկտուալ շիկահերների տասնյակը

08.02.2012

Այս շիկահերներին հաջողվել է կառուցել հաջող կարիերա, հիմնել ծանրակշիռ բիզնես եւ հասնել այնպիսի բարձունքների, որոնց մասին տղամարդիկ կերազեին… Այդ շիկամազ լեդիներից շատերն իրենց ինտելեկտի բարձր ցուցանիշով' IQ-ով, շարժում են գիտության նշանավոր ներկայացուցիչների նախանձը:

1. Անգելա Մերկել, ԳԴՀ կանցլեր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը տարիներ շարունակ համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ կինը' Forbes-ի ցուցանիշներով, եւ միայն 2010-ին այդ տեղը զիջեց Միշել Օբամային: Մասնագիտությամբ ֆիզիկ Անգելա Մերկելը 1989 թվականին դարձավ «Ժողովրդական զարթոնք»  կուսակցության անդամ, ապա մտավ Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն եւ շուտով սկսեց գլխավորել այն: 2005 թվականին նա հաղթանակ տոնեց խորհրդարանական արտահերթ ընտրություններում եւ դարձավ Գերմանիայի առաջնորդը:

 

2. Հիլարի Քլինթոն, ԱՄՆ պետքարտուղար

Նրան համարում են ուժեղ եւ իմաստուն քաղաքական գործիչ, ով շատ հարցերում գերազանցում է ամուսնուն, եթե անգամ նա նախագահ էր... Հիլարի Քլինթոնն ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի տիկինն է: Քաղաքագետները կարծում են, որ Հիլլարի Քլինթոնը, լինելով նախագահի կինը, սկսել է իր  «քաղաքական խաղը», որի յուրաքանչյուր քայլը մանրակրկիտ հաշվարկված էր... Հենց դա էլ թույլ տվեց սկսել սեփական կարիերան: Ի դեպ, Քլինթոնն ԱՄՆ-ի պատմության մեջ այն առաջին տիկինն է, որ առաջին անգամ դարձավ պետքարտուղար:

 


3. Ջոան Ռոուլինգ, գրող, «Հարի Փոթերի» մայրիկը

Այս շիկահերին հաջողվել է ոչ միայն զբաղվել սիրելի գործով' գրքեր գրելով, այլեւ վաստակել մի ամբողջ կարողություն: «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը պարբերաբար հայտնվում է աշխարհի ամենահաջողակ կանանց ցանկում:


4. Մերի Քեյ, «Մերի Քեյ» կոսմետիկայի բրենդի հիմնադիր

Այս լեդին կարողացավ հիմնադրել կոսմետիկայի հսկայական «կայսրություն»' Mary Kay-ը, որը հանրաճանաչ է ամբողջ աշխարհում: Այն բրենդի «մայրիկին» հսկայական կապիտալ բերեց:


5. Շերոն Սթոուն, դերասանուհի

Այս սեքսուալ կին-լեգենդը համարվում է աշխարհի ամենախելացի կանանցից. նրա ինտելեկտի մակարդակը' IQ-ն, բարձր է 150-ից: Նախքան Հոլիվուդը նվաճելը Շերոնն արդեն հասցրել էր ձեռ ք բերել աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի արվեստի եւ բանասիրության ֆակուլտետի դիպլոմը:

 

6. Ջոդի Ֆոսթեր, դերասանուհի

Հոլիվուդյան այս գեղեցկուհին գերազանցությամբ ավարտել է աշխարհի ամենավարկանիշային համալսարաններից մեկը' Յալին: Ջոդի Ֆոսթերը գերազանց տիրապետում է ֆրանսերենին, MENSA խմբի անդամ է, որը միավորում է 130-ից բարձր IQ ունեցող մարդկանց: Ջոդիի ինտելեկտի մակարդակը 132 է:


7. Մադոննա, փոփ-դիվա
Մադոննայի ինտելեկտի մակարդակը' IQ-ն, 140 է: Նա եւս MENSA-ի անդամ է, չնայած որ չունի բարձրագույն կրթություն:

8. Գոլդի Հոուն, դերասանուհի

Նա համարվում է Հոլիվուդի ամենաբարեհամբույր աստղերից մեկը, որը շատ հմտորեն է հարաբերվում լրատվամիջոցների հետ: Շատերն են նշում նրա բնատուր իմաստնության եւ զսպվածության մասին: Հոունի IQ-ի մակարդակը 130-ից բարձր է:

 

9. Քեթ Դիլի, հեռուստահաղորդավարուհի

Վերջին ժամանակներս ամերիկյան ԶԼՄ-ն ամենախելացի հայտնի կանանց առաջին հորիզոնականներում հաճախ է տեղ տալիս հանրահայտ հաղորդավարուհի Քեթ Դիլիին: Այս շիկահերի կարիերան աննախադեպ ընթացք ունեցավ, երբ նա հարցազրույց արեց Քայլի Մինոուգի հետ, որը առաջինն էր երգչուհու համար հիվանդությունից հետո (կրծքի քաղցկեղ):
Այսօր Քեթի  «So you think you can dance?» (Այսպիսով, կարծում ես' կարո՞ղ ես պարել) հեռուստաշոուն ամենավարկանիշայիններից է ԱՄՆ-ում:

10. Կոլին Մակլաֆլին, մոդել, ֆիթնեսի մարզիչ

Այս շիկահերը եւս ամենից հաճախ է հայտնվում ամենահաջողակ եւ խելացի կանանց ցանկում: Նա պայմանագրեր ունի Nike եւ LG բրենդների հետ, սեփական ֆիթնես-ծրագրերի թողարկումներ է անում, հանրահայտ Scouse ամսագրում սյունակ ունի, մի շարք գրքեր, ներքնազգեստի, զարդեղենի եւ օծանելիքի հոսքագիծ:

 

Դիտվել է 6641 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 722 անգամ
29.04.2024
Դիտվել է 715 անգամ
30.04.2024
Դիտվել է 249 անգամ
03.05.2024
Դիտվել է 131 անգամ
04.05.2024
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster