Ալլա Պուգաչովան կտակը գրել է. ոչինչ Մաքսիմ Գալկինին
20.07.2012
Ռուսաստանյան շոու-բիզնեսի թագուհին'Ալլա Պուգաչովան, հրապարակել է իր կտակը: Երգչուհին որոշել մահից հետո իր ողջ ունեցվածքը փոխանցել ընդամենը երկու հոգու: Այսպիսով, Պուգաչովայի ժառանգներն են դուստրը' երգչուհի Քրիստինա Օրբոկայտեն, եւ երեք թոռներից ավագը' Նիկիտա Պրեսնյակովը:):
Կտակի համաձայն' պրիմադոննայի չորրորդ ամուսինը' Մաքսիմ Գալկինը, կնոջ մահից հետո ոչինչ չի ստանա: Սակայն հումորիստը բազմիցս նշել է, որ իր եւ Ալլայի ամուսնության հիմքում միայն սերն է:
Պուգաչովայի ունեցվածքի հստակ չափը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ երգչուհին ունի հինգ սենյականոց բնակարան Արբատ փողոցում, երկհարկանի տուն Իստրայում, ունեցվածք Մայամիում, հինգ ավտոմեքենա, բիզնես նախագծերի բաժնետոմսեր եւ այլն:):
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել են, թե Ալլա Պուգաչովան առողջական խնդիրներ ունի, մասնագետի է դիմել ձայնալարերի բուժման համար:
bravo.am Դիտվել է 3111 անգամ
|