Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Թոփ 5 աղանդեր ազնվամորուց

19.07.2012

Եկավ նաև ազնվամորու առատության սեզոնը: Այս միրգն հայտնի է իր օգտակար հատկություններով, այնպես որ, քանի դեռ այն պահածոյացված չէ, այլ հենց նոր թփից քաղված, պետք է աշխատել հնարավորինս շատ օգտագործել սննդում: Եվ այսպես, թոփ հինգ բաղադրատոմս ազնվամորուց:

1. Շամպայնով ազնվամորի

Անհրաժեշտ մթերքներն են՝ 200 գր ազնվամորի, 2 ճաշի գդալ ազնվամորու օղի, 1 ճաշի գդալ շաքարավազ, 500 մլ շամպայն, 2 թերթիկ անանուխ:
Պատրաստման եղանակը. ազնվամորու պտուղներից պյուրե պատրաստել: Օղին տաքացնել, մեջը լուծել շաքարավազն ու ավելացնել պյուրեին: Ավելացնել նաև շամպայնը: Խառնուրդը լցնել հարթ մակերեսի վրա և սառեցնել, մինչև կսկսի բյուրեղանալ: Ընթացքում ամեն կես ժամը մեկ անգամ խառնել: Լցնել բաժակները: Զարդարել ազնվամորիներով ու անանուխով:

2. Կաթնաշոռով ազնվամորի

Անհրաժեշտ մթերքներն են՝ 3 բաժակ ազնվամորի, 300 գր կաթնաշոռ, 1 բաժակ շաքար, վանիլին' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը. Շաքարը, կաթնաշոռն ու վանիլինը խառնել մինչև միասեռ զանգված ստանալը: Վրան լցնել սառեցրած ազնվամորին:

3. Ազնվամորին սպիտակուցե մուսի մեջ

Անհրաժեշտ մթերքներն են. 1 կգ ազնվամորի, 3-4 ճաշի գդալ շաքարավազ, 4 հատ ձու, ½ բաժակ ընկույզ:
Պատրաստման եղանակը. ազնվամորու վրա շաքար լցնել և թողնել մեկ ժամ: Ապա քաղցր ազնվամորին լցնել գավաթների մեջ: Այլ անոթում ձվի դեղնուցները հարել շաքարի հետ և ստացված մուսը դնել ազնվամորու վրա: Վրան նաև մանրացրած ընկույզ լցնել:

4. Ազնվամորու մարմելադ

Անհրաժեշտ մթերքներն են. 1 կգ ազնվամորի, 2 բաժակ շաքար:
Պատրաստման եղանակը. ազնվամորին թույլ կրակի վրա տաքացնել այնքան ժամանակ, մինչև պտուղներից հյութ դուրս գա: Այնուհետև անցկացնել այն քամիչի միջով, ավելացնել շաքար ու եփել մինչև պինդ մասսա ստանալը' անընդհատ խառնելով: Լցնել կաղապարների մեջ ու տեղափոխել սառնարան:

5. Ազնվամորով պելմենիներ

Անհրաժեշտ մթերքներն են. պատրաստի խմոր, 1 կգ ազնվամորի, 200 գր շաքար, 100 գր ջուր, աղ' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը. ազնվամորու վրա շաքար լցնել և թողնել կես ժամ: Խմորից պատրաստել տափակ կլորակներ: Ազնվամորու հյութը քամել ու լցնել կլորակների մեջ' դրանց պելմենիի ձև տալով: Ստացված պելմենիները եփել ջրի մեջ, որտեղ նախապես աղ ավելացնել: Տաք-տաք մատուցել:

Դիտվել է 10189 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 836 անգամ
14.04.2026
Դիտվել է 311 անգամ
15.04.2026
Դիտվել է 246 անգամ
16.04.2026
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster