Ուկրաինացի երգչուհի Կամալյայի անգլալեզու տեսահոլովակը՝ նկարահանված Butterflies երգի հիման վրա, արդեն մի քանի օր է, չի իջնում եվրոպական հիթ շքերթների առաջին հորիզոնականներից:
Երեկ նա գերազանցել է անգամ Փինքին՝ մեկ օրվա ընթացքում գրանցելով ռեկորդային դիտումներ: Պատմության շնչով հագեցած տեսահոլովակի տակ ոգեւորված մեկնաբանություն է թողել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, ով Կամալյայի լավ ընկերն է. «Զարմանալի, ֆանտաստիկ տեսահոլովակ է: Բրավո: Գերազանց է: Կամալյա, այնքան գեղեցիկ ես, ես հպարտանում եմ»: