Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միակ բանը, որի պակասը չեմ ունեցել, տղամարդիկ են. ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍ

10.07.2012

Պարուհի, դերասանուհի, երգչուհի, դիզայներ, որոշ չափով իրավաբան, մի խոսքով՝ տաղանդավոր գեղեցկուհի, ով կարողացել է հաջողությունների հասնել շատ բնագավառներում: Ջենիֆերի դեպքում դա իր համառության, տաղանդի և աշխատասիրության արդյունքն է:

Ջենիֆեր Լոպեսը ծնվել է 1969-ի հուլիսի 24-ին պուերտորիկացի էմիգրանտների ընտանիքում: Երկու մեծ քույրերի հետ միասին Ջենիֆերը դաստիարակվել է կաթոլիկ հոգով:

Ծնողները բավականին խիստ էին, քանի որ այն թաղամասը,որտեղ նրանք ապրում էին, հայտնի էր իր վատ համբավով, հանցագործ մասսայով: «Այն ժամանակ տխրում էի, երբ սահմանափակում էին իմ շփումը տարեկիցներիս հետ, երբ սահմանափակում էին դրսում խաղիս ժամանակը, բայց հիմա անչափ շնորհակալ եմ, չգիտեմ ' ինչ կարող էր լինել ինձ հետ, եթե ծնողներս ատամներով չպաշտպանեին ինձ ու հեռու չտանեին ամեն տեսակ փողոցային հավաքներից և ծանոթություններից»:

Ընտանիքի ֆինանսական վիճակը բավականին ծանր էր, և Ջենիֆերի մանկությունն այնքան էլ հարթ ու ապահով չի անցել: Սակայն Լոպեսի ծնողներն արել են ամեն ինչ, որպեսզի բավարարեն աղջիկների կարիքները: Երկար ժամանակ ծնողները գումար էին հավաքում, որպեսզի Ջենիֆերին ուղարկեն կաթոլիկ դպրոց: Իսկ նրա ժամանակը օգտակար կերպով տնօրինելու համար մայրը' Գվադելուպեն, Ջենիֆերին տանում է պարի դպրոց, որտեղ վերջինս բալետ և ֆլամենկո էր սովորում: Կարճ ժամանակում նրա տաղանդը գնահատում են բոլոր ուսուցիչները: 2 տարի անց նա արդեն մասնակցում էր քաղաքային միջոցառումներին: Իսկ 14 տարեկանում Ջենիֆերը սկսեց հաճախել երգի դասընթացների և սիրով մասնակցել բոլոր դպրոցական միջոցառումներին: Սակայն ծնողների համար Ջենիֆերի երգն ու պարը միայն հոբբի էին և ոչ մասնագիտություն: Նրանք ցանկանում էին, որ Ջենին ընդունվի Իրավաբանական քոլեջ և մասնագիտանա իրավաբանության մեջ:

Դրա համար էլ աղջիկը ստիպված եղավ թողնել երգչուհի դառնալու երազանքն ու իրականացնել ծնողների երազանքը: 17տարեկանում Ջենիֆեր Լոպեսը սկսում է աշխատել իրավաբանական ընկերությունում, որտեղ էլ շատ պատահաբար Լոպեսի աչքով է ընկնում պատի վրայի հայտարարությունը, որ Մանհեթենի պարի դպրոցն ընդունելություն է կազմակերպել: Հենց այդտեղ էլ Ջենիֆերն ընդունվում է: Եվ այսպես, ցերեկը նա աշխատում էր,իսկ երեկոյան և գիշերը՝ պարում: «Ամբողջ օրը երազում էի, թե երբ է գալու գիշերը, որ մտնեմ պարահրապարակ, լիցքաթափվեմ, երջանիկ զգամ ինձ»:

Ծնողների հորդորով Ջենիֆերն ընդունվում է նաև քոլեջ: Հենց առաջին կիսամյակից հետո Լոպեսը վերջնականապես որոշում է դառնալ պարուհի և լքում է քոլեջը: Ծնողներն իհարկե չեն ընդունում Ջենիի որոշումը, և նա ստիպված էր հեռանալ տնից:

15 տարեկան էր Ջենին, երբ սկսում է ընկերություն անել մեխանիկ Դեւիդ Կրուզի հետ: Տնից հեռանալը վերագրում են նաև այս սիրավեպին, որին կտրականապես դեմ էին Ջենիի ծնողները:

«Մտնելով հասուն աշխարհ' առաջին դժվարությունը, որն ինձ պատահեց, բնակարան չունենալն էր: Ես չգիտեի՝ ինչ անել, ումից խնդրել ինձ իր հարկի տակ վերցնել»: Ջենիֆեր Լոպեսի համար տուն է դառնում պարի սրահը, որտեղ նա պարապում էր: Ջենիֆերը սկսում է նկարահանվել էժանագին տեսահոլովակներում, որտեղ պարելու համար ստանում էր ընդամենը 20 դոլար:

«Ամեն օրս սկսվում էր լսումներով, քասթինգներով: Այնքան սովորական էր ինձ համար, որ թվում էր, թե երբ ինչ-որ տեղ ինձ աշխատանքի վերցնեն, մյուս օրն առավոտյան ես միևնույն է գնալու եմ լսումների և քասթինգների»,- պատմում է Լոպեսը:

Լատինաամերիկյան ծագման համար Ջենիֆերին ոչ մի տեղ չէին վերցնում: Այսպես ձգձգվում են 8 ամիսներ, և Ջենիֆերը հուսահատվում է' կարծելով,որ հաջողությունն իր համար չէ: Եվ այսպես մինչև 19 տարեկանը, երբ հաջողությունը պարզապես թակեց այս գեղեցկուհու դուռը: Նրան վերցրին որպես պարուհի մյուզիքլներում: Առաջարկեցին նաև մասնակցել «Բրոդվեի ոսկե մյուզիքլները» հյուրախաղին: 9 ամիս անց նա արդեն հյուրախաղերի էր Ճապոնիայում: «Դուք պատկերացնո՞ւմ եք' ես ինձ հաջողակ էի զգում, կյանքում առաջին անգամ ես հասկացա, որ երջանիկ եմ, որ կյանքը ժպտում է ինձ»:

Ջենիֆերին հրավիրում են պարելու բավականին հայտնի աստղեր, ինչպես օրինակ Ջանեթ Ջեքսոնն է:

Ջենիֆերի և Դեւիդի հարաբերությունները տևում են 10 տարի, որից հետո Դեւիդը լքում է Լոպեսին' չհանդուրժելով նրա օր օրի հայտնի դառնալը: «Նա ավելի ընտանեկան մարդ էր: Երազում էր հանգիստ կյանքի, երեխաների, ընտանիքի մասին: Նրա համար չէին ճոխ երեկույթները, կարմիր գորգերը: Եվ արդյունքում նա լքեց ինձ»,- խոստովանում է Լոպեսը:

Ջենիֆերին առաջարկում են վարել մի քանի հեռուստատեսային շոուներ, որոնք սակայն ճանաչում չբերեցին նրան: «Ես այլևս չէի ուզում հեռուստատեսություն, ես ուզում էի կինո, մեծ էկրան, ուզում էի երկարատև նկարահանումներ և արդյունքում ճանաչվածություն, փառք»:

Ջենիֆերի կարիերան գնալով նոր բարձունքներ էր խոստանում: Շուտով նա հայտնվեց Հոլիվուդում: «Կենդանի գույն» շոուից հետո նրան հրավիրում են քաստինգի'«Կենդանի աշխարհում» ֆիլմի պարուհիներից մեկի դերի համար: Մրցակցությունը մեծ էր, սակայն ընտրվում է հենց Ջենիֆերը: «Ամեն ինչ շատ լավ էր, բացի նրանից, որ ես ընկերներ չունեի: Անձնական կյանքի համար ժամանակ չունեի: Ես միայնակ էի, և դա տխուր էր»:

Այս հեռուստասերիալից հետո Ջենիֆերը խաղում է ևս մի քանիսում և վերջնականապես որոշում հրաժարվել հեռուստատեսությունից 1993թ.:
Ռեժիսորները ծափերով ընդունեցին նրա որոշումը և հրավիրեցին խաղալու մի քանի ֆիլմերում, որոնք սկիզբ դարձան Ջենիֆերի կինոկարիերայի համար:

«Իմ գլոբալ հաջողությունները, ճանաչումը, փառքը սկսվեցին «Սելենա» ֆիլմից»,- ասում է Ջենիֆեր Լոպեսը:

Իսկապես որ, առաջին անգամ Ջենիֆերը հնարավորություն ստացավ խաղալու գլխավոր դեր: Բայց այն ստանալու համար նա ստիպված եղավ անցնել շատ բարդ ու լարված լսումներ: 20 հազար դիմողներից ընտրվեց հենց Ջենիֆեր Լոպեսը: Իսկ ֆիլմում իր դերասանական տաղանդը ցուցադրելու համար Ջենիֆերն արժանացավ 1 միլիոն դոլարի: Ջենիֆեր Լոպեսը դարձավ ամենաթանկ վարձատրվող լատինաամերիկացի դերասանուհին Հոլիվուդի ողջ պատմության մեջ:
«Սելենա-ն նշանավորվեց Ջենիֆերի կյանքում ոչ միայն նշանավոր մրցանակներով, այլև անձնական կյանքի փոփոխություններով: Դեռ ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջենիֆերը հանդիպում էր Մայամիից մի մատուցողի' Օջանի Նոայի հետ:

Հարաբերություններն այնքան էին խորացել, որ ֆիլմի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ Ջենիի սիրելին վերցնում է բարձրախոսը և ամուսնության առաջարկություն անում Ջենիֆերին հենց պարահրապարակում: 1997-ի սկզբին զույգն ամուսնանում է: Սակայն մեկ տարի անց անակնկալ կերպով Ջենիֆերը հայտարարում է իրենց բաժանության մասին, որը շոկի մեջ է գցում նաև իր ամուսնուն: Ամուսնալուծությունից մեկ տարի չանցած, Ջենիֆերը թողարկում է իր առաջին ալբոմը'ռեփեր Փի-Դիդդի օգնությամբ: Գործնական կապերը հետզհետե վերածվում են բուռն ու կրքոտ հարաբերությունների: Իսկ Ջենիֆերի նախկին ամուսինը ամեն կերպ փորձում է գցել երգչուհու, դերասանուհու համբավը' սպառնալով երկրպագուներին ցույց տալ տեսանյութ, որտեղ Ջենիֆերը ամբողջովին մերկ է:

Փի-Դիդիի հետ հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ Լոպեսը պարզապես հոգնել էր նրա' օրենքի հետ ունեցած խնդիրներից և դավաճանություններից: «Ես կարծես դեպի ինձ եմ ձգում վատ տղաների,- ծիծաղելով պատմում է Ջենին,-միայն այն մտքից, որ 10 տարուց ես նստելու եմ երեխաներիս հետ տանը միայնակ, իսկ նրանց հայրը թափառելու է չգիտես որտեղ, ես որոշեցի բաժանվել նրանից»:

2001-ին Ջենիֆերը հայտարարում է, որ ամուսնանում է երկրորդ անգամ: Այս անգամ նրա ընտրյալը Կրիս Ջադն էր: Աթլետիկ կազմվածքով այս երիտասարդը գերում է Լոպեսին հենց իր տեսահոլովակի նկարահանման ժամանակ, որտեղ Կրիսը պարում էր:

Սեպտեմբերին զույգը շքեղ հարսանիք կազմակերպեց, Ջենիֆերը կրեց հարսանեկան զգեստ, հրավիրվեցին շուրջ 200 հյուրեր, և զույգի հարաբերություններն օրինականացվեցին: Ջենիֆերը միշտ էլ աչքի է ընկել իր առատաձեռնությամբ դեպի տղամարդիկ: Այս անգամ Ջենին իր ամուսնուն է նվիրում շքեղ առանձնատուն Լոս Անջելեսում: Ամուսնությունից մեկ ամիս հետո Կրիսը հայտարարեց, որ այլևս չի զբաղվելու պարով: «Մինչ ես առավոտից երեկո ձայնագրվում էի ստուդիաներում, նկարահանվում էի ֆիլմերում, Կրիսն այդ ամբողջ ընթացքում տանը վայելում էր իմ ստեղծած միլիոններն ու անխնա ծախսում դրանք: Ես դեմ չեմ ընտանիք պահելուն, բայց իմ կողքին չպետք է ձրիակեր ապրի, նա պետք է զգա, որ տղամարդ է և պարտավորվածություններ ունի»,- ամուսնալուծությունից 2 ամիս անց հարցազրույցներից մեկում ասում Լոպեսը: Հարսանիքից 8 ամիս անց զույգը բաժանվում է, և միայն այդ ժամանակ է հիշում Ջենիֆերը, որ չի կնքել ամուսնական պայմանագիր: Խորամանկ Կրիսը կարողանում է 18 միլիոն դոլար կորզել Ջենիֆերից: Սա իսկական դաս էր վերջինիս համար:

Ջենիֆերի կարիերան օր օրի ավելի էր աճում, համաշխարհային համբավ ձեռք բերած դերասնաուհին, երգչուհին մասնակցում էր բոլոր հեղինակավոր մրցանակաբաշխություններին, իսկ նրան ուզեկցող յուրաքանչյուր երիտասարդ հայտնվում էր ամսագրերի շապիկներին: «Իմ կողքին եղել են բոլոր կրքոտ տղամարդիկ: Ես չեմ սիրում միայնակ մնալ, դա ինձ համար չէ»: Իսկապես որ միայնությունը Ջենիֆերի համար չէ: Ջենիֆերը հարաբերությունների մեջ էր գրեթե իր բոլոր խաղընկերների հետ' Ուեսլի Սնայպս, Բեն Աֆլեկ և այլք: Վերջինիս հետ հարաբերությունները բավականին լուրջ էին, իսկ մամուլը այս զույգին անվանում էր Բենիֆեր: 2002-ին նրանք նշանադրվում են և նույնիսկ հայտարարում ամուսնության օրը: Սակայն արարողությունից մի քանի օր առաջ նրանք չեղյալ են համարում հարսանիքը: Բաժանության պատճառն այդպես էլ գաղտնի մնաց լրատվամիջոցների համար:

«Իմ ու Բենի հարաբերությունները հիանալի էին, բայց ես տանել չէի կարողանում նրա խաղամոլությունը: Եվ ամեն ինչի պատճառը դարձավ հենց դա, որից նա չէր կարողանում հրաժարվել ոչ մի կերպ»,- ավելի ուշ ասում է Լոպեսը:

 Կարիերայում անընդհատ աճ, իսկ անձնական կյանքում՝ իրար ետևից ձախողումներ: Սակայն այդ ամենը չեն հուսահատեցնում Ջենիֆերին, նրա հանդիպումները, նորանոր ծանոթությունները, սիրային պատմությունները շարունակվում են: Այս անգամ Լոպեսը որոշում է թաքցնել բոլորից իր ամուսնությունը: Իսկ նրա 3-րդ ամուսինը դարձավ լատինաամերիկյան բեմի ամենավառ ներկայացուցիչը' Մարկ Էնթոնին:

Նրանք ամուսնացան առանց որևէ աղմուկի, առանց զլմ-ներին տեղյակ պահելու: Անգամ հյուրերը չգիտեին, որ գնում են հարսանիքի, նրանք հրավիրված էին պարզապես փակ երեկույթի: Իսկ սրահում նրանց անակնկալ էր սպասվում. Ջենիֆեր Լոպեսը՝ սպիտակ հարսանեկան զգեստով, և թևանցուկ արած Մարկ Էնթոնիին: Նրանց անհամահունչ արտաքինը աչք է ծակում: Հյուրերից մեկը նույնիսկ հյուրասրահում ծիծաղում է և ասում,որ Ջենիֆերը հավանաբար ջերմում է, եթե որոշել է նրա հետ ամուսնանալ: Ցածրահասակ, ոչնչով աչքի չնկնող մի տղամարդ, որի կողքին մեգաաստղ, շքեղ, սեքսուալ Ջենիֆեր Լոպեսն է: Սակայն այս խոսակցություններն անհետացան, երբ օր օրի մամուլն ու մարդիկ զգում էին, թե ինչքան կապված են նրանք միմյանց: «Երրորդ ամուսնուս կողքին ես վերջապես կարողացա ձեռք բերել կայուն ընտանեկան երջանկություն»,- ասում է Ջենիֆերը:

7 տարի շարունակ նրանք համարվում էին Հոլիվուդի ամենասիրված, ամենաերջանիկ զույգը: Բոլոր հարցազրույցների ժամանակ Ջենիֆերը կրկնում էր. «Ես գտել եմ իմ ամբողջ կյանքի սիրուն: Մարկն ինձ համար տղամարդու իդեալ է»: Ջենիֆերը զույգ փոքրիկներ է պարգևում ամուսնուն: Փոխվում է նրա կյանքը: «Ես R’nB երգչուհուց, ազատ կյանք վարող երես առած աղջնակից դարձա հասուն լեդի, հոգատար մայր և կին: Եվ դա ինձ դուր է գալիս, այս կյանքն իսկապես ինձ համար է»: Թվում էր՝ ամեն ինչ հիանալի է, բոլորը հավատում էին, որ այս զույգն անկրկնելի է, բայց արի ու տես… Այս ամենից հետո նրանց բաժանության մասին լուրը պայթյունի պես ընդունվեց: 7 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծության պատճառները երկուսն էլ թողեցին առանց մեկնաբանելու: Սակայն ամենատարածված վարկածն այն է, որ Մարկը պարզապես հոգնել էր կրելուց «միստր Լոպես» մականունը:

Բոլորի համար շոկային, իսկ Ջենիֆերի համար նոր կյանքի սկիզբ են բոլոր ամուսնալուծությունները: Ջենիֆերը երբեք չի թողնում, որ երկրպագուները ձանձրանան: Իր նորանոր հարաբերություններով, այս անգամ Կասպեր Սմարթի հետ, Ջենիֆերը զբաղեցնում է ամսագրերի շապիկները: Երիտասարդ պարող Կասպերն ու Ջենիֆերը դեռևս չեն ուզում օրինականացնել հարաբերությունները, սակայն… «Սպասեք նորությունների իմ կյանքում: Չեմ ուզում շտապել, բայց ես կարծես նորից գտել եմ իմ տղամարդուն»,-լավատեսորեն հայտնում է Ջենիֆերը:

Մինչ անձնական կյանքում Ջենիֆերի մոտ վայրիվերումներ են, ստեղծագործական կյանքում անդադար վերելքներ են: 2011թ. People ամսագրի կողմից Ջենիֆեր Լոպեսը ճանաչվեց մոլորակի ամենագեղեցիկ կինը' կրկնելով 1997-ի հաջողությունը: Նա դարձավ հայտնի բրենդների դեմք, որոնց թվում նաև՝ L’oreal-ի, թողարկեց իր անվանական հագուստի գիծը, դարձավ ամենաթանկ վարձատրվող դերասանուհիներից մեկը: 41-ամյա Ջենիֆեր Լոպեսն այս տարիքում էլ մնում է ցանկալի կին բոլոր տղամարդկանց համար' անկախ տարիքից և մասնագիտությունից: «Միակ բանը, որի պակասը ամբողջ կյանքիս ընթացքում չեմ ունեցել, տղամարդիկ են»,- ասում է Լոպեսը:

Ես միշտ եղել եմ պարուհի և երգչուհի և միշտ երազել դերասանուհի դառնալու մասին: Ինձ համար սրանք մեկ ամբողջություն են:

Ես անում եմ միայն այն, ինչ հուշում է ինձ իմ ներքին ձայնը: Կարծում եմ, որ ուրիշների խորհուրդները լսելը օգտակար է, բայց օրվա վերջում դու մնում ես միակը, ով կարող է հուշել, թե ինչն է քեզ համար ճիշտ:

Գեղեցկությունը կարող է լինել միայն քո ներսում: Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել խելքի, մարմնի և հոգու բալանսը:

Ես միշտ սարսափելի վախեցել եմ մենակությունից: Կարծում եմ՝ դրանից վախենում են բոլոր արտիստները: Դա է պատճառը, որ մենք ձգտում ենք ճանաչվածության, մենք դառնում ենք ոչ միայնակ, մեզ սիորւմ են, ուզում են լինել մեր կողքին: Այդ վախը մենակությունից դրդում է ինձ առաջ շարժվել:

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 11017 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 391 անգամ
26.06.2025
Դիտվել է 379 անգամ
27.06.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster