Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ամենաճանաչված սևամորթ մոդելները. թոփ 10 (լուսանկարներ)

26.06.2012

Իհարկե, ցուցակը պիտի գլխավորեր գեղեցկուհի Թայրա Բենքսը:

Նա իր կարիերան սկսել է դեռ 1991 թվականից և ավարտել որպես մոդել 2005-ին: Այդ ընթացքում Թայրան հասցրել է համագործակցել և դառնալ մի շարք ընկերությունների դեմքը: 9 տարի անընդմեջ համագործակցել է Victoria's Secret-ի հետ, իսկ այդպիսի երկարաժամկետ համագործակցությամբ ոչ բոլոր մոդելները կարող են հպարտանալ: Թայրան հիմա զբաղվում է հեռուստատեսային շոուներով և հայտնի է որպես America's Next Top Model հաղորդման վարող և պրոդյուսեր:

 

Այն մոդելը, որը կարող է մրցակցել Թայրայի հետ անխոս Նաոմի Քեմբլն է:

Սև ընձառյուծը, ինչպես նրան անվանում են, մոդելային կարիերան սկսել է դեռ շատ ավելի վաղ' 15 տարեկանում: Իրեն հարգող յուրաքանչյուր նորաձևության տուն ունի գոնե մեկ ցուցադրություն Քեմբլի մասնակցությամբ: Հիմա մոդելը զբաղվում է նկարահանումներով և մեծ ուշադրություն է դարձնում բարեգործություններին:

Եռյակը եզրափակում է եթովպացի Լիյա Քեբեդը, ով վայելել է հայտնիության բերկրանքը միանգամից:

Նրան առաջարկել են Gucci ընկերության էքսկլյուզիվը լինել 2000 թվականին: Դրանից հետո նա 3 անգամ հայտնվել է հայտնի ամսագրերի առաջին էջում, իսկ նրանցից մեկի մի ամբողջ համարը ամբողջովին նրան էր նվիրված: Այս մոդելը հիմա նույնպես զբաղվում է նկարահանումներով, հայտնվում ամենատարբեր ամսագրերի առաջին էջերին, բայց անմասն չէ նաև բարեգործական գործունեությունից:

Չորրորդ հորիզոնականում Սեսիլի Լոպեսն է:

Նա նույնպես սկսել է իր կարիերան դեռ 15-ից էլ վաղ, իսկ 15 տարեկանում արդե Benetton-ի դեմքն էր, 16-ում'Calvin Klein-ի, 17 ում – DKNY-ի և այլն: Այնուհետև նրան նկատել են Victoria's Secret-ից:

Աջակ Դենգը հայտնի էր որպես Սուդանից Ավստրալիա ներգաղթած:

Հետո նա միանգամից հայտնվեց այնպիսի հայտնի ամսագրերի առաջին էջերում, ինչպիսիք են' Love, Vogue, i-D: Աշխատել էհայտնի Valentino և Lanvin բրենդների ցուցադրություններում:

Շանել Իմանը ամերիկացի է, ով դեռ 13 տարեկանից մոդելային աշխարհում է:

Հետո արդեն նա հայտնվել է Vogue-ի առաջին էջում, հաջորդ երկու տարին համագործակցել Ralph Lauren, Bottega Veneta բրենդների հետ, նկարահանվել է i-D-ի համար: 2009 թվականից աշխատում է Victoria's Secret –ի հետ և շատ քիչ է համագործակցում այլ բրենդների հետ:

Առլենիս Սոսան մոդելային աշխարհում հայտնվեց Դոմինինկից, երբ նույնիսկ նորմալ չէր կարողանում խոսել անգլերեն:

Նրան նկատեց Marilyn գործակալությունը, որտեղ աղջիկը մնաց ընդամենը 2 շաբաթ, դրանից հետո համագործակցեց Vogue ամսագրի հետ, բացի այդ կնքեց պայմանագիր Victoria's Secret и-ի և Dior-ի հետ: Հիմա մոդելը երկարաժամկետ պայմանագիր ունի Lancome ընկերության հետ:

Ջորջան Դանը ամերիկացի մոդել է, ով ինդուստրիայում հայտնվեց 2007 թվականից և իր դեբյուտը արեց մեկ սեզոնում 30 ցուցադրությամբ:

Ճանաչվեց աշխարհի ամենահայտնի 4 սևամորթ մոդելներից և հայտնվեց աշխարհահռչակ Vogue –ի էջերին:

Ջոան Սմոլսը հայտնվեց երկնակամարում Դանի հետ միաժամանակ: 2009-ից նա ստացավ Givenchy ընկերության էքսկլուզիվը և երկար ժամանակ համագործակցեց այդ ընկերության հետ: Բացի այդ նա առաջին սևամորթ մոդելն է, ով պայմանագիր է կնքել Chanel ընկերության հետ:

Եվ վերջապես, տասնյակը եզրափակում է Նյաշա Մատոնոնձեն:

Նա արմատներով Զիմբաբվեից է և հայտնվել է մոդելային աշխարհում Elite Model Look-ի անցկացրած մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո: Հիմա Նյաշան մեծ պահանջարկ ունեցող մոդել է, մշտապես նկարահանվում է Vogue-ի և Numero-ի համար:

Դիտվել է 4068 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 662 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster