Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

19.06.2012

Կնոջ տարիքը ոչ թե ապրած տարիների թվով է որոշվում, այլ արտաքին տեսքով: Կան մի քանի գաղտնիքներ, որ կօգնեն Ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ : Պարզապես պետք է մի քիչ զգույշ լինել, քանի որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այնուամենայնիվ, չի կարելի հաշվի չառնել նաև կենսաբանական տարիքը: Տգեղ է, երբ 40-ն անց կինը 16 տարեկանի տեսք ունի և հակառակը: Մի խոսքով, խորհուրդները կիրառելուց հետո ուշադիր եղեք, որ չշփոթեք շրջապատողների քմծիծաղը հիացմունքի հետ…

1. «Ոչ» ասեք մուգ գույների շրթներկերին: Նկատի ունեցեք' թեթև փայլով բաց վարդագույնը թարմացնում է տեսքը, իսկ, օրինակ, կարմիրն ու շագանակագույնը տեսողականորեն փոքրացնում են շուրթերը:

2. Ազատվեք աչքերի տակի սևությունից: Հմուտ կոսմետոլոգն այս գործում Ձեզ օգնությա կգա: Ընտրեք տոնային կրեմի գույնից գրեթե չտարբերվող կորեկտոր և այն օգտագործեք հնարավորինս քիչ քանակությամբ' չխախտելու համար աչքերի բնական տեսքը:

3. Բնական շիկնանքը երիտասարդացնում է ցանկացած կնոջ, բայց շատերը սխալ են օգտագործում այտաներկն ու դառնում ծիծաղելի: Հատկապես մեծ տարիքում պետք է գնել հնարավորինս բաց գույնի այտաներկ և տարածել այնպես, որ գույնը հստակ սահման չունենա մարմնի գույնի հետ:

4. «Բացեք» աչքերը: Այո', թարթիչաներկի օգնությամբ ծավալ հաղորդեք աչքերին: Որքան շեշտված են աչքերը, այնքան ավելի երիտասարդ եք Դուք երևում:

5. Զգուշացեք դիմափոշուց: Եթե Ձեր դեմքին կան կնճիռներ, ապա մի շտապեք ծածկել դրանք դիմափոշով, քանի որ այն կկուտակվի ու ավելի կտգեղացնի դեմքը: Նախ փորձեք պայքարել կնճիռների դեմ:

6. Հնարավոր բոլոր ձևերով ծավալ հաղորդեք մազերին: Գլխամաշկին կպած մազերը վիզուալ մեծացնում են կնոջը: Բայց մազերը գլխամաշկից բարձրացնելու ժամանակ մի կորցրեք չափի զգացողությունը:

7. Մազափունջը միշտ էլ լավագույն ընտրությունն է: Այն կլորիկ է ցույց տալիս դեմքը, ծածկում ճակատի կնճիռները և, առհասարակ, միշտ նորաձև է:

8. Սովորեք ճիշտ ընտրել հագուստ: Բնական է' տարիների հետ սեր է առաջանում մուգ գույների, հատկապես' սևի նկատմամբ, բայց հիշեք, որ այդ գույնը ծերացնում է կնոջը: Ընտրեք առավել վառ գույների հագուստ:

9. Ապացուցված է' ցիտրուսային բույրը կնոջ տարիքը 6 տարով ավելի քիչ է ցույց տալիս: Օգտվեք ցիտրուսային բույր ունեցող օծանելիքներից:

10. Գեղեցիկ ձեռքերը կնոջ հմայքի գաղտնիքն են: Մշտապես նուրբ ու խնամված պահեք ձեռքերը և մի մոռացեք մանիկյուրի մասին:

Դիտվել է 8052 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.08.2026
Դիտվել է 334 անգամ
21.08.2026
Դիտվել է 299 անգամ
20.08.2026
Դիտվել է 273 անգամ
22.08.2026
Դիտվել է 202 անգամ
24.08.2026
Դիտվել է 26 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster