Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Քայլվածքը` բնավորության հայելին

15.06.2012

Մեր բնավորության մասին խոսում են նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսին ժեստերն են, աչքերի գույնը, շուրթերի ձևը, մազերի գույնը… Այս շարքում պետք է նշել ևս մի կարևոր բան, որը կօգնի ձեզ հասկանալ դիմացինի բնավորությունն առանց երկար ժամանակ նրան ուսումնասիրելու, շփվելու:

Բացահայտեք մարդկանց ակնհայտ նախանշաններով, իսկ այս անգամ կփորձենք անել դա ըստ քայլվածքի:

Արագ, նյարդային ու անհանգիստ քայլվածքը խոսում է ակտիվ, կենսասեր մարդու մասին: Նրանք ճկուն են, շուտ կողմնորոշվող,առույգ:

Իսկ այ դանդաղ քայլվածք ունեցողներին բնորոշ են թուլությունը, հանգստությունը և նույնիսկ ալարկոտությունը: Նրանք, ովքեր դանդաղ են քայլում, դժվար են գործ սկսում, դժվար է նրանց ստիպել արագ կողմնորոշվել:

Լայն քայլեր դնողները էքստրավերտներն են: Այսպիսի մարդիկ նպատակասլաց են, նախաձեռնող, նաև գործունյա են: Հաճախ այս տիպին տղամարդիկ են պատկանում, քան կանայք:

Փոքր քայլերը բնորոշ են ինտրավերտներին: Այսպիսի մարդիկ են զուսպ են, զգույշ, հաշվենկատ, կարողնաում են հարմարվել, ճիշտ ըմբռնել դրությունը, իրավիճակը: Կարողանում են սրամտել: Այս տիպն ավելի բնորոշ է կանանց: Իսկ եթե վերջիններս քայլում են մեծ քայլերով և դանդաղ, ակնհայտորեն ձգտում են ցուցադրել իրենց, գրավել ուշադրություն:

«Թուլացած» քայլվածքը ցույց է տալիս մարդու անտարբերությունը դեպի շրջակայքն ու շրջապատողները: Այսպիսի քայլվածքը բնորոշ է դեռահասներին և երիտասարդներին, որոնք մշտապես կոնֆլիկտի մեջ են մեծահասակների հետ: Հաճախ իրենց մասին շատ մեծ կարծիքի են լինում:

Խաթարված ռիթմով քայլվածքը մատնում է մարդու թուլությունը: Նա կարող է զիջել ճանապարհը, փոխզիջումների գնալ, միայն թե անհարմար վիճակի մեջ չընկնի: Այսպիսի մարդիկ վախ են զգում շրջապատողներից:

Եթե հստակ ռիթմով են քայլում, բայց ճոճվում են աջ ու ձախ' շարժելով կոնքերը, հաճախ են տարբերվում իրենց ինքնավստահ, գոռոզ պահվածքով: Նրանք բարձր կարծիք ունեն իրենց հմայքի մասին և ձգտում են ամեն կերպ գրավել տղամարդկանց ուշադրությունը:

Եթե քայլում են դանդաղ, փոքր քայլերով' ձգտելով մարմնի վերին հատվածը շատ ուղիղ պահել, ապա այսպիսի մարդիկ հաճախ բարդույթավորված են, զսպված, շրջապատի հետ շփվելու խնդիրներ ունեն:

Նրանք, ովքեր արհեստականորեն ազդակային քայլվածք են ստեղծում. ընդգծված արագ և մեծ քայլերով են քայլում' թափահարելով ձեռքերը, փորձում են ակտիվ երևալ: Սակայն շատ հաճախ նրանք իրականում ոչ մի լուրջ գործ, զբաղվածություն չունեն: Այդ քայլվածքն ու հոգեբանությունը ավելի շատ հիշեցնում է «վազք տեղում»:

 

Դիտվել է 10160 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 246 անգամ
25.04.2024
Դիտվել է 212 անգամ
26.04.2024
Դիտվել է 189 անգամ
29.04.2024
Դիտվել է 173 անգամ
27.04.2024
Դիտվել է 163 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster