Ծննդյան օրը Իրինա Թովմասյանին ամենից շատ ուրախացրել է Մեգիի բացիկը
04.02.2012
Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը Սուրբ Սարգսի տոնից բացի այսօր նշում է նաեւ իր ծննդյան տարեդարձը: LN-ին նա պատմեց, որ դեռ օրեր առաջ, երբ պարզեց՝ այս տարի նման համընկնում է լինելու, շատ ուրախացավ: «Այս տոնը շատ եմ սիրում»,- ասաց 2001 թ. «Միսս Հայաստան»-ը: Օրվա առաջին կեսը նա կանցկացնի աշխատավայրում, իսկ երեկոյան 30-ամյակը կշարունակի նշել ընկերուհիների եւ դստեր՝ Մեգիի հետ՝ ռեստորանում: «Ամուսինս զանգեց, ասաց, որ մեծ անակնկալ է սպասվում ինձ»,- ոգեւորված պատմեց առավոտից շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ ստացող Իրինան: Ամենաշատը նրան ուրախացրել է դստեր բացիկը, որը սրբությամբ պահպանելու է... LADYNEWS-ի անձնակազմը եւս շնորհավորւմ է գեղեցկուհի Իրինա Թովմասյանին: Դիտվել է 5531 անգամ
|