Ձկով լցոնած ձվիկներ
04.06.2012
Իսկ ո՞վ է ասել, թե ձվի մեջ բացի դեղնուցից ոչինչ լինել չի կարող… Այս բաղադրատոմսը ցույց է տալիս' ձվի մեջ անգամ ձուկ կարող է լինել: Եվ այսպես, լցոնով 8 ձվիկներ ստանալու համար անհրաժեշտ է 4 եփած ձու, 150 գր ձկան ֆիլե (ցանկալի է սաղմոն), մայոնեզ, կանաչեղեն' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Ձվիկները բաժանել 2 հավասար մասերի: Հանել դեղնուցներն ու մանրացնել դրանք:
Ձկան ֆիլեն ու կանաչիները մանր կտրատել: Խառնել մանրացված դեղնուցը կանաչին ու ձուկը, ավելացնել մայոնեզ ու լավ խառնել:
Ստացված լցոնը դնել կիսած սպիտակուցների մեջ դեղնուցի փոխարեն: Մայոնեզով ցանց պատկերել ձվիկների վրա:
Զարդարել կանաչիով: Շատ համեղ է ստացվում: Բարի ախորժակ: Դիտվել է 3756 անգամ
|