Աղցան «Ծովախեցգետնային գարուն»
30.05.2012
Գարնան վերջին օրերը նշանավորեք այս աղցանով: Գեղեցիկ ու համեղ ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են՝ ծովախեցգետնի ձողիկներ, թարմ վարունգ, չինական կաղամբ, մի քանի ձու, քերիչով անցկացրած ամուր պանիր, ձիթապտուղներ: Սոուսի համար պետք է տարբեր համամասնությամբ խառնել մայոնեզն ու թթվասերը և ավելացնել մի քիչ մանանեխ:
Պատրաստման եղանակը.
Ծովախեցգետնի ձողիկները, վարունգները, հավկիթներն ու ձիթապտուղները խորանարդաձև կտրատել: Չինական կաղամբը ձեռքով մանր մասերի բաժանել: Ավելացնել պանիր և վրայից սոուս քսել: Կլորավուն կաղապարի մեջ դնել ստացվածը ու 30 րոպեով թողնել սառնարանում: Սառչելուց հետո պատրաստի աղցանը տեղափոխել մատուցարանի մեջ ու զարդարել: Դրա համար պետք է մանր կտրատած կանաչ սոխ և էլի մի քանի ծովախեցգետնի ձողիկներ, որոնց միջոցով պետք է փորձել ծաղիկներ ստանալ: Դիտվել է 4330 անգամ
|