Երբ ուշանում եք, բայց եղունգները ամեն դեպքում պետք է ներկել, հարց է առաջանում՝ իսկ ինչպես պահել «աշխատանքը» անվնաս: Չէ՞ որ թաց մանիկյուրը փչացնելը շատ հեշտ է: Առաջարկում ենք մի քանի փորձված միջոց լաքը արագ և արդյունավետ չորացնելու համար:
Եթե շտապում եք ու ցանկանում, որ լաքն արագ չորանա, ապա մինչև այն քսելը եղունգների մակերեսն անպայման մաքրեք ացետոնով, այդպես յուղային հատվածը չեզոքանում է և շուտ է չորանում: Երբեմն լաքը չի չորանում ուղղակի մեր սխալ կամ շատ հաստ քսելու պատճառով: Եթե առաջին շերտը քսել եք ու սպասում եք երկրորդին, ապա սպասեք 1 րոպեից ոչ պակաս. գոնե թող արտաքին մակերեսը փոքր-ինչ չորանա:
Մինչև լաք քսելը մանիկյուրը դրեք սառնարանում 20 րոպե, հետո միայն քսեք այն: Եթե որոշել եք լաքը չորացնել վարսահարդարիչի միջոցով, ապա օգտագործեք սառը ռեժիմը, քանի որ տաքից լաքը դեֆորացվում և պոկվում է եղունգից:
Արագ չորանում է նաև սառցաջրում: Կամաց մտցրեք եղունգները ջրի մեջ և պահեք 3 րոպեից ոչ պակաս: Սա շատ հայտնի միջոց է լաքը չորացնելու համար, և շատ դեպքերում՝ լեդիներիս նախընտրած ձևը: Դրանից հետո պետք է չորացել սենյակային ջերմաստիճանում, առանց որևէ այլ միջամտության:
Իսկ ահա գեղեցկության սրահներում Ձեր գործը կանեն ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք օգտագործելի են ինչպես բնական, այնպես էլ արհեստական եղունգների համար:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: